Հաագայում ֆրանկոֆոն դեսպաններին է ներկայացվել Լաչինի շրջափակումն ու դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը

Լուրեր

29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.10.2026 | 14:06
Ես տեսել եմ ոնց ա եղել. եթե մեկը մտածում է` կարող է պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:59
Թրամփն ու Էրդողանը տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներն են քննարկել
29.10.2026 | 13:48
ChatGPT-ն Amazon-ի ծրագրավորողի համար էպիլեպսիայի դեղամիջոցի չափաբաժինը նվազեցնելու ծրագիր է կազմել՝ առաջարկելով թաքցնել բժիշկներից․ աղջիկը հանկարծամահ է եղել
29.10.2026 | 13:46
Ամիսներով մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 10-ին Հաագայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի ղեկավար՝ Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի նախագահությամբ, տեղի ունեցավ ֆրանկոֆոն դեսպանների խմբի հանդիպումը՝ նվիրված անցյալ տարեվերջին Ջեբրայում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանությունից։

Ջեբրայի գագաթնաժողովի արդյունքների և ընդունված փաստաթղթերի մասին զեկույցներով հանդես եկան Թունիսի դեսպան Սլիմ Ղարիանին և ԵՄ-ում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դեսպան Իսիդորա Մարա Նիանգը։

Դեսպան Բալայանը հատուկ անդրադարձ կատարեց գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթերում Հայաստանի տարածքային ամբողջականության սատարմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնադխնրի խաղաղ կարգավորմանն աջակցությանը, պայմանավորվածությունների անշեղ կատարմանը՝ ընդգծելով, ՖՄԿ անդամ երկրների հստակ դիրքորոշոման կարևորությունը։

Տեղի ունեցավ քննարկում՝ Հաագայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի գործունեության ակտիվացման, ինչպես նաև Հաագայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ֆրանսերենի օգտագործման խթանմանն ուղղված նախաձեռնությունների վերաբերյալ։

Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի և Արցախի հանդեպ Ադրբեջանի շարունակական սադրանքները, Լաչինի շրջափակման հետևանքով արցախահայությանը վրա հասած հումանիտար ճգնաժամը՝ բարձր գնահատելով առկա մարտահրավերներին լուծումներ գտնելուն ուղղված Ֆրանսիայի ակտիվ գործողությունները։