ՀՀ-ում կանաչ ջրածնի արտադրության ցուցանմուշի կառուցման համար ընտրվել է ֆրանսիական Solges Energy ընկերությունը

Լուրեր

29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի Էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության նախարարության գանձապետարանի գլխավոր վարչության կողմից հայտարարված մրցույթի շրջանակում 2022 թվականի դեկտեմբերին ընտրվել է Solges Energy ընկերությունը՝ Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության ցուցանմուշի կառուցման համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Այս ծրագիրը կօգտվի «Մասնավոր սեկտորի աջակցության հիմնադրամի» (FASEP) կողմից իրականացվող ծրագրի 500 հազար եվրո դրամաշնորհից: Ծրագիրը կիրականացվի ձեռնարկության կողմից՝ Հայաստանի կառավարության և ոլորտի ֆրանսիական դերակատարների՝ McPhy-ի, Helion-ի, Voltec Solar-ի, Elogen-ի և CNRS-ի հետ գործընկերությամբ: Այս նախաձեռնությունը նոր փուլ է Հայաստանում կանաչ էներգիայի ոլորտում ֆրանսիական փորձը զարգացնելու և երկրի էներգետիկ անկախությանն աջակցելու գործում: