ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն միասին կաշխատեն կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության ուղղությամբ

Լուրեր

29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն ստեղծել են կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության հարցերով համատեղ աշխատանքային խումբ, մասնավորապես՝ էներգամատակարարման ոլորտում։ Այս մասին Բրյուսելում հայտարարել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Աշխատանքային խմբի շրջանակում երկու կողմերի փորձագետները կհամագործակցեն՝ բացահայտելու կարևոր ենթակառուցվածքներին սպառնացող հիմնական վտանգները և կուսումնասիրեն ռազմավարական խոցելիությունը, նշել է ԵՀ ղեկավարը։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, պետք է միջոցներ մշակել կրիտիկական ոլորտներում դիմակայունության ամրապնդման համար: Խմբի ուշադրության կենտրոնում, առաջին հերթին, կլինեն տրանսպորտը, էներգետիկան, թվայնացումը և տիեզերքը։

«Մենք ցանկանում ենք միասին մտածել, թե ինչպես կարող ենք մեր կարևոր ենթակառուցվածքները, տեխնոլոգիաները և մատակարարման շղթաներն ավելի դիմացկուն դարձնել պոտենցիալ սպառնալիքների նկատմամբ, և ինչ միջոցներ կարող ենք ձեռնարկել՝ հնարավոր խոցելիությունը նվազեցնելու համար»,- իր հերթին ասել է Ստոլտենբերգը:

Կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունն ուժեղացնելու անհրաժեշտությամբ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջնորդները հիմնավորել են էներգակիրները զենքի վերածելու՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փորձերով, ինչպես նաև «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների ենթադրյալ դիվերսիաներով։

Հիշեցնենք՝ նախօրեին ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն ստորագրել են համագործակցության մասին համատեղ հռչակագիր, որի նպատակն է ամրապնդել և ընդլայնել փոխգործակցությունը, ինչպես նաև գործընկերությունը նոր մակարդակի հասցնել։

Տաթև Ֆռանգյան