Արցախը պահպանելու հնարավորություն կա դեռևս․ 2023-ը ջրբաժան կարող է լինել․ Դավիթ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
Բոլորը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական տալուց հետո կշարունակեմ ծառայել ժողովրդին և պետականության շահերին։ Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում այս մասին հայտարարեց Դավիթ Բաբայանը։

Նա շնորհավորեց Սերգեյ Ղազարյանին Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց հաջողություններ։

Բաբայանը շնորհակալություն հայտնեց Արցախի ժողովրդին վերջին երկու տարիների ընթացքում ցուցաբերած հերոսության համար։ Նա շնորհակալություն հայտնեց նաև ԱՀ ԱԳՆ ողջ ապարատին։ «Սա մեր հանրապետության ամենակայացած կառույցներից է»,- ընդգծեց Բաբայանը՝ հիշեցնելով, որ դիվանագիտական մակարդակով մղվող պայքարին զուգահեռ Արցախի ԱԳՆ աշխատակիցները ակտիվորեն մասնակցել են 2020 թվականի պատերազմին՝ կրելով կորուստներ։

ԱՀ արտաքին գործերի նախկին նախարարն ամփոփեց երկու տարվա աշխատանքի արդյունքները․ «Այնքան էլ ճիշտ չէ, որ ես ինքս եմ ամփոփում արդյունքները, բայց մեծ աշխատանք է կատարվել․․․ ԱԳՆ հեղինակությունը հասարակության մեջ չափազանց բարձր է, բարձր է նաև գերատեսչության ղեկավարի վարկանիշը, սա բարձրագույն պարգև է՝ համաքաղաքացիների վստահությունն ու սերը»։

«Մենք ապրում ենք մեր պատմության որոշիչ պահը։ 2023 թվականը կարող է ջրբաժան լինել, և յուրաքանչյուրը պետք է գիտակցի պահի կարևորությունը»,-ընդգծեց Բաբայանը։

Նրա խոսքով՝ Արցախի ԱԳՆ-ն 2 տարվա ընթացքում հսկայական աշխատանք է կատարել նաև Սփյուռքում, ունի մի շարք ձեռքբերումներ՝ սկսած ընդունված փաստաթղթերից, վերջացրած երկկողմ հարաբերություններով․ այժմ Արցախի վարկանիշը ամենաբարձրն է վերջին տարիների ընթացքում, և սա ԱԳՆ աշխատանքի արդյունքն է։

«Արցախը փրկելու հնարավորություն դեռ կա։

Ես և իմ կուսակից գործընկերները շարունակելու ենք Արցախը պահպանելու մեր առաքելությունը։ Վստահ եմ, որ առջևում ճանապարհը երկար ու դժվարին է, բայց կան հնարավորություններ։

Ապահով ապագայի ամենակարևոր պայմանը ինքնամաքրումն է։ Արտաքին թշնամիներ եղել են և կլինեն, բայց ինքնամաքրումը դիմադրության ճանապարհն է։

Եվ նաև կարևոր է, որ պետական համակարգը անխափան աշխատի։

Ձեզնից յուրաքանչյուրը կատարում է իր առաքելությունը, մի՛ մտածեք, որ ձեզնից ոչինչ կախված չէ։ Մարդիկ գալիս են ու գնում, Արցախը կմնա։ Կլինի Արցախը, կլինի Հայաստանը։ Եթե չլինի Արցախը, չի լինի նաև Հայաստանը»,- ընդգծեց Բաբայանը՝ հավելելով, որ 2023 թվականը կարող է շրջադարձային լինել նաև աշխարհաքաղաքականության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։