ՌԴ-ում մոբիլիզացվածը 5,5 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ պատերազմ ուղարկվելուց առաջ վատ նախապատրաստման համար սպայի հետ կոնֆլիկտի պատճառով

Լուրեր

29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ-ում մոբիլիզացված Ալեքսանդր Լեշկովը, որը հրել և հայհոյել է սպային մերձմոսկովյան «Պատրիոտ» այգում գտնվող ուսումնավարժական կենտրոնում, դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։ BBC-ի ռուսական ծառայությունը, հղում անելով Օդինցովոյի կայազորային զինվորական դատարանի մամուլի ծառայությանը, գրում է, որ Լեշկովը մեղավոր է ճանաչվել մոբիլիզացիայի ընթացքում սպային ծեծի ենթարկելու համար (ՌԴ Քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 3-րդ մաս): Այս հոդվածը, որը նախատեսում է 5-ից 15 տարի ժամկետով ազատազրկում, հայտնվել է ՌԴ Քրեական օրենսգրքում 2022 թվականի սեպտեմբերին։ Համապատասխան օրենքն ընդունվել է Պետդումայի կողմից սեպտեմբերի 20-ին՝ Ռուսաստանում, այսպես կոչված, մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց մեկ օր առաջ։

Լեշկովի պաշտպանական կողմը բողոքարկել է դատավճիռը, բողոքը պետք է քննի Արևմտյան 2-րդ շրջանային զինվորական դատարանը։

Լեշկովը սոցցանցերում նոյեմբերի 13-ին հայտնված տեսանյութի հերոսն է։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութում «Պատրիոտ» ռազմական կենտրոնում հավաքված մոբիլիզացվածներն իրենց վրդովմունք էին հայտնում Ուկրաինա դեմ պատերազմում ճակատ ուղարկվելուց առաջ վատ պատրաստվածությունից և անորակ սպասարկումից։

«Սա կրակելու, վարժանքների նմանակում է։ Արի այստեղ կրակի, այնտեղ երկու պարկուճ լիցքավորի, այստեղ տանկային պալիգոնում երևակայական թշնամի ձևացրում, տրա-տա-տա․․․»,- տեսանյութում ասում է Լեշկովը՝ դիմելով իր կողքին կանգնած փոխգնդապետին։

Սպայի հետ վիճողը վիրավորել է նրան և պնդել, որ ինքը խոսում է բոլոր մոբիլիզացվածների անունից։ Ինչ-որ պահի մոբիլիզացվածը հրում է սպային։ Դեպքից հետո Լեշկովը բերման է ենթարկվել և ձերբակալվել՝ զինվորական ծառայության ընթացքում բռնություն գործադրելու և ղեկավարին վիրավորելու մեղադրանքով։

Լեշկովը չի ընդունել մեղքը, սակայն հաստատել է սպայի նկատմամբ կոպիտ վերաբերմունքի փաստը՝ ասելով, որ ինքը բռնություն չի կիրառել, այլ պաշտպանվել է։

Տաթև Ֆռանգյան