Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Պոլսո Հայոց պատրիարքին հրավիրել է Երևանում կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպմանը

Լուրեր

29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.10.2026 | 14:06
Ես տեսել եմ ոնց ա եղել. եթե մեկը մտածում է` կարող է պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:59
Թրամփն ու Էրդողանը տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներն են քննարկել
29.10.2026 | 13:48
ChatGPT-ն Amazon-ի ծրագրավորողի համար էպիլեպսիայի դեղամիջոցի չափաբաժինը նվազեցնելու ծրագիր է կազմել՝ առաջարկելով թաքցնել բժիշկներից․ աղջիկը հանկարծամահ է եղել
29.10.2026 | 13:46
Ամիսներով մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մուրադ Աքսուի գլխավորած պատվիրակությունն այցելել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին․ գրում է Nouvelles d’Arménie-ն։

Հաղորդագրության համաձայն՝ հյուրերը պատրիարքին հրավիրել են ներկա լինել մարտի 25-ին Երևանում կայանալիք Euro 2024-ի ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը։ Ֆեդերացիայի փոխնախագահը Մաշալյանին նաև անվանական մարզաշապիկ է նվիրել։

Նշենք, որ պատասխան խաղը տեղի է ունենալու Թուրքիայում՝ սեպտեմբերի 8-ին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Քըլըչը, որը, ի դեպ, Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի զարմիկն է, անդրադարձել էր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ չբացառելով «Ֆուտբոլային դիվանագիտություն 2»-ը։

«Մեր հավաքականը այնտեղ է մեկնելու, միգուցե մենք էլ գնանք։ Հարաբերությունների կարգավորման գործընթացը լավ է ընթանում։ Ադրբեջանի հետ ևս  դրական ընթացք կա․ այն առանց սադրանքների պետք է անցնի»,- ասել էր Աքիֆ Քըլըչը։

Հիշեցնենք՝ «Ֆուտբոլային դիվանագիտություն» եզրույթը շրջանառության մեջ դրվեց Սերժ Սարգսյանի նախագահության օրոք։ 2009-ին  դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Հայաստանն ու Թուրքիան Ցյուրիխում արձանագրություններ ստորագրեցին, որի շրջանակներում Սարգսյանն ու այդ ժամանակվա Թուրքիայի նախագահ Գյուլը փոխադարձ այցելություններով ներկա եղան  երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների խաղերին, սակայն գործընթացը փակուղում հայտնվեց նույն տարում, հայկական կողմի ներկայացմամբ, Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանը չեղարկեց 2018 թվականին:

Անահիտ Խաչատրյան