Մոսկվան հետևում է իրավիճակին․ Պեսկովը՝ Թուրքիայի կողմից Ուկրաինային կասետային զինամթերքի մատակարարման մասին

Լուրեր

29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
Բոլորը

Դժվար է խոսել Թուրքիայի կողմից Ուկրաինային կասետային զինամթերքի մատակարարումների վերաբերյալ տեղեկություննների հավաստիության մասին, սակայն Մոսկվան ուշադիր հետևում է իրավիճակին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե, բարդ է խոսել այդ հաղորդումների հավաստիության մասին։ Գիտեք, որ ֆեյքերն ավելին են, քան հավաստի և ճշմարիտ հաղորդումները։ Դրա համար մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ ՌԴ-ն լավատեղյակ է Թուրքիայի կողմից Ուկրաինային «Բայրաքթար» անօդաչուների և դրանց համար զինամթերքի մատակարարումների մասին։ Միաժամանակ, Պեսկովն ասել է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, ունի իր երկկողմ հարաբերություններն ու պարտավորությունները այլ երկրների հետ։

«Բայց, միաժամանակ, Թուրքիայի հետ մեզ միավորում են գործընկերային հարաբերությունները, որոնք հիմնված են փոխշահավետության, փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և ամենաբարդ խնդիրները քննարկելու փոխադարձ պատրաստակամության վրա»,- ընդգծել է  ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։

Հավելենք, որ Foreign Policy-ն, վկայակոչելով ամերիկացի ու եվրոպացի պաշտոնյաներին, հայտնել է, որ Թուրքիան 2022 թվականի նոյեմբերից Ուկրաինային սկսել է Սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում մշակված կասետային զինամթերք մատակարարել։

Էմմա Չոբանյան