Ալիևը խոսել է «Պրահայի բանակցություններում հայ-ֆրանսիական թիմի» մասին և ներողություն պահանջել Ֆրանսիայից

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին տեղական մի շարք հեռուստաալիքների տված հարցազրույցում կրկին բողոքել է Ֆրանսիայից և հայ-ադրբեջանական բանակցություններից որոշ մանրամասներ պատմել՝ խոսելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵՄ Խորհրդի ղեկավարների հանդիպումից։

«Ինչ վերաբերում է մանրամասներին, ապա կարող եմ ասել, որ անսովոր հանդիպում էր, որովհետև այն չափազանց երկար տևեց և բաղկացած էր երկու փուլից: Առաջին հանդիպումը տևեց մոտ մեկ ժամ, և մենք գտանք, որ չենք կարող համաձայնության գալ։ Դրա համար ասացինք, որ ճաշից հետո նորից կհավաքվենք։ Մենք նորից հավաքվեցինք, և այդ հանդիպումը տևեց մոտ չորս ժամ։ Երբ հանդիպումն ավարտվեց, Բաքվում առավոտյան ժամը 5-ն էր։ Սա մի դետալ է, որը կարող է հետաքրքիր լինել։ Երկրորդ հետաքրքիր դետալն այն էր, որ մի պահ ինքս ինձ ասացի, որ, կարծես, մի կողմում հայ-ֆրանսիական թիմն է, մյուս կողմում՝ մենք, իսկ մրցավարը՝ Շառլ Միշելը։ Հայկական կողմի համար դժվար պահերին հայկական պատվիրակության անդամները մի կողմ էին կանգնել ու ֆրանսիական պատվիրակության անդամների հետ շշնջում էին, խոսում ու քննարկում։ Դա ակնհայտ էր»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, որ Բաքվի ու Փարիզի հարաբերությունների վատթարացման պատճառը Ֆրանսիայի ներկայիս կառավարությունն է։ Ըստ Ալիևի՝ Ֆրանսիան, մինչ գործող կառավարությունը, փորձել է հավասարակշռություն պահել, լավ հարաբերություններ են ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահների հետ։

«Վերջերս ես փակ խորհրդակցության ժամանակ ասացի, որ Ֆրանսիան կարող է ապրել առանց մեզ, իսկ մենք՝ առանց Ֆրանսիայի։ Սակայն դա նրանց ընտրությունն է։ Մենք նրանց դեմ ոչինչ չենք արել։ Մենք միայն նրանց պատասխանել ենք պատերազմի ընթացքում։ Ես հիմա ոչինչ չեմ ուզում ասել պատերազմի ժամանակ բարձր մակարդակով շփումների մասին, սակայն ինչպես ասում են՝ լարված հարաբերություններ էին։ Պատերազմի ժամանակ Ֆրանսիան մեզ մեղադրում էր, զրպարտում։ Հիմա ես ներողություն եմ պահանջում։ Նրանք մեզ զրպարտել են ու ասել, որ մեր ջիհադիստների ենք բերել։ Չկա որևէ ապացույց։ Նրանք ներողություն խնդրե՞լ են։ Ո՛չ»,- հայտարարել է Ալիևը։

Ըստ երևույթին, Ադրբեջանի ղեկավարը մոռացել է նշել, որ Ֆրանսիան միակը չէր, որ հայտարարել է պատերազմում Բաքվի կողմից վարձկան-ահաբեկիչների օգտագործման մասին։ Ի դեպ, պատերազմում վարձկանների մասնակցության ապացույցները վաղուց արդեն միջազգային դատարաններում են, որոնք ներկայացրել է Հայաստանը։

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Ֆրանսիան 44-օրյա պատերազմի ընթացքում Բաքվի դեմ ՄԱԿ-ում նախաձեռնությամբ է հանդես եկել, վերջերս՝ նաև Ֆրանկոֆոնիայում, իսկ Պրահայի հանդիպումից հետո ֆրանսիական Սենատն ու Ազգային Ժողովը հակաադրբեջանական բանաձևեր են ընդունել։

«Հուսով եմ, որ ապագայում Ֆրանսիայում կձևավորվի կառավարություն, որը կփայփայի Ադրբեջանի հետ հարաբերությունները, քանի որ մենք քաղաքականության մեջ միշտ համագործակցել ենք նրանց հետ միայն բարեկամական մտադրություններով»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Էմմա Չոբանյան