Քոչարյանի հայցն ընդդեմ Փաշինյանի մերժվել է․Արցախում 4 նոր նախարար է նշանակվել․ Լուրեր

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը
  • Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրերով Սրբուհի Արզումանյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար: Արամ Սարգսյանը նշանակվել է քաղաքաշինության նախարար: Արմեն Մանգասարյանը նշանակվել է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար: Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Նրա փոխարեն արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը՝ ազատվելով Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչի պաշտոնից: Նախարար նշանակված Սերգեյ Ղազարյանը Երևանում է և այստեղից է կատարելու իր աշխատանքը:
  • Քաղաքացիական դատարանը՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ վճռել է մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ 2021-ի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը իր մեջ զրպարտանք և վիրավորանք չի պարունակում։ Փաշինյանը ասել է, մեջբերում եմ, «2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ «Մարտի 1»-ի գործով, կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ»։
  • ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանից, նրա հետ փոխկապակցված վեց անձից՝ հօգուտ Հայաստանի բռնագանձել մեկ տասնյակ անշարժ ու շարժական գույք, մեքենաներ ու գումար։ Հայցադիմումն ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։