ՌԴ-ի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում կարող է տեղի ունենալ հունվարին

Լուրեր

29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ-ի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարի 14-16-ը Մոսկվայում։ Այս մասին հայտնում է Hürriyet-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ դիվանագիտական աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Մևլութ Չավուշօղլուի և Ֆեյսալ Միքդադի հանդիպման ժամկետները մշակվում են,  վերջնական դեռևս համաձայնեցված չեն։

«Մոսկվայում անցկացվելիք բանակցությունների օրվա առնչությամբ երկու սցենար կա։ Մևլութ Չավուշօղլուն, որը հիմա Աֆրիկյան երկրներում շրջագայության է, Թուրքիա է վերադառնալու հունվարի 14-ին։ Ենթադրվում է, որ նա կարող է Մոսկվա գնալ հունվարի 14-16-ն ընկած ժամանակահատվածում։ Երկրորդ սցենարն այն է, որ Չավուշօղլուն  հունվարի 17-ին կմեկնի ԱՄՆ, իսկ Մոսկվա կայցելի Վաշինգտոն այցից հետո»,- գրում է թուրքական պարբերականը։

Աղբյուրը նշում է, որ սպասվելիք բանակցություններում կրիտիկական թեմաներ են շոշափվելու։ Ըստ Hürriyet-ի՝ քննարկվելու են «Սիրիայում իրավիճակը, այդ երկրի հյուսիսում տեղի ունեցող իրադարձությունները, ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարը», ինչպես նաև փախստականների վերադարձը Թուրքիա։

«Նախարարների հանդիպման ժամանակ օրակարգում կլինի նաև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը»,- գրում է լրատվականը։

Հավելենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին էլ Մոսկվայում տեղի էր ունեցել Թուրքիայի, Սիրիայի և ՌԴ-ի պաշտպանության նախարարների ու հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը։ Սա Թուրքիայի և Սիրիայի պաշտոնյաների միջև առաջին հանդիպումն էր 2011 թվականից ի վեր։

Էմմա Չոբանյան