Ալիևը դժգոհել է, որ ԵՄ-ն նոր առաքելություն է ուղարկում Հայաստան

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստան ԵՄ քաղաքացիական նոր առաքելության ուղարկումը  առանց Բաքվի հետ համաձայնեցնելու «խաբերություն» է որակել՝ նշելով, որ դա կարող է բացասական ազդել Եվրամիության հովանու ներքո ընթացքող հայ-ադրբեջանական բանակցությունների վրա։

Տեղական քարոզչական հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում  Ալիևն ասել է, որ Հայաստան ԵՄ 40 հոգանոց առաքելության ուղարկումը երկու ամսով համաձայնեցվել է 2022 թ-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների քառակողմ հանդիպմանը։ Ալիևի խոսքով՝ ավելի ուշ ԵՄ-ն,իբր, խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դեկտեմբերի 19-ին նախորդի մանդատի ավարտից հետո առանց Բաքվի հետ համաձայնության նոր առաքելություն ուղարկելու որոշում կայացնելով։

«Ինչ-որ պատճառով պայմանավորվածությունը խախտվել է, ինչը, իհարկե, չափազանց հիասթափեցնող է, քանի որ մենք լուրջ մարդիկ ենք… Եթե ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել ենք, թեկուզ բանավոր, ապա պայմանավորվածությունները պետք է պահպանվեն»,-դժգոհել է Ադրբեջանի նախագահը։

Նա նշել է, որ առաքելության ներկայացուցիչներն արդեն Հայաստանում են և հանդիպումներ են ունենում, և, ըստ առկա տեղեկությունների, փետրվարին ԵՄ առաքելությունը արդեն մեծ կազմով Հայաստան կուղարկվի առանց Բաքվի հետ համաձայնության։ Ալիևը նաև հայտարարել է, որ Բաքուն ԱՄՆ-ն և Ռուսաստանն է դիտարկում որպես Հայաստանի հետ բանակցությունների հարթակներ։ Ըստ նրա ԵՄ-ն կարող է նման հարթակ լինել,«եթե իրեն ազնիվ պահի»։

Էմմա Չոբանյան