Զելենսկին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկել է Մեդվեդչուկին ու Ռադայի ևս երեք ռուսամետ պատգամավորների

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկել է քաղաքական գործիչներ Վիկտոր Մեդվեդչուկին, Տարաս Կոզակին, Ռենատ Կուզմինին և Անդրեյ Դերկաչին։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտնել է իր ավանդական երեկոյան տեսաուղերձի ժամանակ։ Բոլոր չորս քաղաքական գործիչներն Ուկրաինայում «ռուսամետ» համարվող «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության ներկայացուցիչներ են եղել։ Անցյալ տարվա հունիսին այս կուսակցության գործունեությունը երկրում պաշտոնապես արգելվել է, գրում է VOA-ն։

Մինչև 2022 թվականի սեպտեմբերը Վիկտոր Մեդվեդչուկը, որը Վլադիմիր Պուտինի կնքահայրն է, Ուկրաինայում պետական դավաճանության մեղադրանքով կալանքի տակ էր։ Սեպտեմբերին նրան փոխանակեցին ռուսական գերության մեջ գտնվող Ազովի գնդի հրամանատարների հետ։ Արևմտյան մի շարք լրատվամիջոցներ հայտնել են, որ Պուտինն անձամբ է համաձայնել այս փոխանակմանը։ Մինչ այս, ռուսական իշխանությունները գերեվարված «ազովցիների» համար տրիբունալ էին հայտարարել։

Գերագույն Ռադայի ֆինանսների, հարկային և մաքսային քաղաքականության հանձնաժողովի նախկին անդամ Տարաս Կոզակը եղել է մի քանի ուկրաինական հեռուստաալիքների սեփականատեր, մասնավորապես՝ «News One», «ZIK» և «112 Ukraine»: 2021 թվականին դրանց հեռարձակումը դադարեցվեց, և քաղաքական գործչի դեմ քրեական գործ հարուցվեց պետական դավաճանության մեղադրանքով. Ուկրաինայի քննչական կոմիտեն հայտարարեց, որ Կոզակի ընկերությունները ֆինանսավորվում են ռուսական իշխանամետ կառույցների կողմից։

Նմանատիպ գործեր են հարուցվել Ռենատ Կուզմինի և Անդրեյ Դերկաչի նկատմամբ։ Հետաքննության նյութերի համաձայն՝ Կուզմինը ուկրաինական տարածք ռուսական լայնամասշտաբ զինված ներխուժման նախօրեին ԶԼՄ-ներում տեղադրել է «Ուկրաինայի դեմ քարոզչական նյութեր»։

Դերկաչին, իր հերթին, մեղադրել են Ռուսաստանի ԱԴԾ-ում աշխատելու համար. Ուկրաինայի քննչական կոմիտեի տվյալներով՝ նա գործակալական ցանցի մաս է եղել։ Անցյալ տարվա դեկտեմբերին քաղաքական գործիչը նաև հայտնվել էր ԱՄՆ պատժամիջոցների տակ՝ նախագահական ընտրություններին միջամտելու համար։ Ամերիկյան հետախուզական ծառայությունները ևս Դերկաչին համարում են ԱԴԾ գործակալ։

Պատերազմի բռնկումից հետո Կոզակը, Կուզմինը և Դերկաչը լքել են Ուկրաինան, նրանց գտնվելու վայրը ներկայում հայտնի չէ։

Տաթև Ֆռանգյան