Հնդկաստանը կարող է սահմանափակել ռուսական նավթի գնումները. Telegraph India

Լուրեր

30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
Բոլորը

Հնդկաստանը որոշակի պայմաններում կարող է սահմանափակել նավթի գնումները Ռուսաստանից։ Այս մասին գրում է Telegraph India-ն՝ վկայակոչելով երկրի Նավթի և արդյունաբերության նախարարության անանուն ներկայացուցիչներին։

Պարբերականը նշում է, որ Հնդկաստանն ուշադիր հետևում է ռուսական նավթի նկատմամբ ԵՄ հնարավոր լրացուցիչ պատժամիջոցներին, քանի որ մինչ օրս բարելի դիմաց 60 դոլար գնի սահմանաչափը քիչ ազդեցություն է ունեցել Հնդկաստան արտահանման վրա։

«Աղբյուրը հայտնել է, որ սահմանափակումը չի ազդել ռուսական նավթի ներմուծման վրա, քանի որ ընթացիկ գինը կազմում է մեկ բարելի դիմաց 53-56 դոլար։ Սակայն կառավարությունը ծանր ու թեթև է անում տարբերակները, եթե ԵՄ-ն որոշի համընդհանուր երկրորդական պատժամիջոցներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք գնում են ռուսական նավթ»,-ասվում է հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներից հետո Ռուսաստանը երրորդ ամիսն անընդմեջ մնում է Հնդկաստան նավթ արտահանող առաջատար երկիրը՝ դեկտեմբերին օրական մատակարարելով 1,17 մլն բարել հում նավթ։ Այս մասին են վկայում Vortexa վերլուծական ընկերության տվյալները:

Հնդկաստանը նավթ ներմուծող երրորդ երկիրն է աշխարհում՝ ներմուծելով հում նավթի իր պահանջարկի գրեթե 80%-ը:

Տաթև Ֆռանգյան