Forbes-ը հրապարակել է 2022թ․ ամենաշատ ֆինանսական կորուստն ունեցած ռուս միլիարդատերերի ցանկը

Լուրեր

29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
Բոլորը

Forbes-ի 2021 թվականի վարկանիշում 123 ռուս միլիարդատեր է եղել, մեկ տարի անց նրանց թիվը կրճատվել է՝ հասնելով 88-ի։ 2022 թվականին Ուկրաինայում տիրող իրավիճակի, արևմտյան պատժամիջոցների և տնտեսական ճգնաժամի պատճառով նրանց ունեցվածքը շարունակել է նվազել։ Ամենաանհաջողակները կորցրել են գրեթե 11 մլրդ դոլար։

Ուկրաինայում «հատուկ գործողության» մեկնարկից ընդամենը երկու շաբաթ անց՝ մարտի 7-ին, Ռուսաստանը դարձավ համաշխարհային առաջատարը սահմանած պատժամիջոցների քանակով։ Տնտեսական պատերազմը հարվածել է ինչպես շարքային ռուսների, այնպես էլ երկրի ամենահարուստ ձեռնարկատերերի բարեկեցությանը։

Արևմտյան պատժամիջոցները ստիպել են նրանցից շատերին փրկել իրենց բազմամիլիարդանոց կայսրությունները, իսկ արժեթղթերի շուկայի անկումը նվազեցրել է կարողության գնահատականները: Forbes-ի տվյալներով՝ տարվա ընթացքում աղքատացել է 68 ռուս ձեռնարկատեր, որոնց կարողությունը 2022 թվականի դեկտեմբերին գերազանցել է 1 միլիարդ դոլարը։

Ամենաշատ վնասը կրել է «Սևերստալի» գլխավոր սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը, որը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ․ նա կորցրել է գրեթե 11 մլրդ դոլար։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Wildberries հիմնադիր Տատյանա Բակալչուկը, ում կարողությունը նվազել է Օզոնի գնանշումների անկումից հետո: Ամենաանհաջողակների եռյակը եզրափակում է Օլեգ Տինկովը, որն այս տարի դուրս մնաց միլիարդատերերի ցուցակից այն բանից հետո, երբ TCS Group-ում իր մասնաբաժինը վաճառեց Վլադիմիր Պոտանինին ընդամենը 260 միլիոն դոլարով։

Անհաջողակ ռուսաստանցի միլիարդատերերի տասնյակում են նաև Ռոման Աբրամովիչը, Վահիդ Ալեքպերովը, Լեոնիդ Ֆեդունը, Վիկտոր Վեքսելբերգը, Գենադի Տիմչենկոն, Լեոնիդ Միխելսոնը և Իգոր Ալտուշկինը։

Տաթև Ֆռանգյան