Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի խոսակցության ձայնագրության գործով վարույթը կարճելու որոշումը վերացվել է

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության առիթով սկսված քրեական վարույթը կարճելու որոշումը վերացվել է։ Որոշումը կայացրել է Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը։ Դատախազը նաև որոշել է գործն, ըստ քննչական ենթակայության, ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Վարդազարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսին Ռուբեն Վարդազարյանն ասուլիսում հրապարակել էր ձայնագրություն, որը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին, երբ Ջհանգիրյանը նոր էր ընտրվել ԲԴԽ անդամ։ Ձայնագրության մեջ Ջհանգիրյանը Վարդազարյանին հորդորում է հրաժարվել ԲԴԽ նախագահի պաշտոնից՝ փոխարենը երաշխավորելով, որ Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործերն ու կարգապահական վարույթը կկարճվի։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, որը շուրջ կես տարի քննությունից հետո կարճվել էր։

Հատկանշական է, որ թեև ձայնագրության առնչություն ունեցող անձինք պաշտոնյաներ են, գործը քննվել էր Քննչական կոմիտեում և ոչ թե Հակակոռուպցիոն կոմիտեում։ Այժմ, փաստորեն, դատախազը ոչ միայն վերացրել է վարույթը կարճելու որոշումը, այլ նաև փոխել դրա քննչական ենթակայությունը։

Արաքս Մամուլյան