Եթե մենք Լաչինի հարցով դիմենք ՄԱԿ-ի ԱԽ, դա կլինի ընդդեմ Ռուսաստանի․ Նիկոլ Փաշինյան

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու՝ՀՀ կառավարության խոստումը ժամկետանց չէ»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դուք հայտարարում եք, որ Ղարաբաղն ինքը պետք է բանակցի իր անվտանգության հարցով, այս դեպքում Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու կառավարության խոստումը ժամկետա՞նց պետք է համարել, արդյոք սա ձեռքերը լվանալ չէ՞ Արցախից, այն պարագայում, երբ Ադրբեջանը դրան չի համաձայնում»,-այս հարցին ի պատասխան՝ վարչապետը նշեց. «Ոչ մի բան ժամկետանց համարել պետք չէ և չի կարելի։ Հարցն այն է, թե որևէ առաքելություն ինչ բանաձևով է իրագործվում։

Այն, ինչի մասին մենք խոսում ենք, սկսած նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստից՝ այդ հանձնառության իրականացման ճարտարապետության մասն է․․․ Լաչինի միջանցքը, համաձայն եռակողմ հայտարարության, գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո․․․

Մենք խոսում ենք այն մասին, որ եթե ՌԴ-ն այդ գործառույթը չի կարողանում իրականացնել, գուցե ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ բազմազգ խաղաղապահ խումբ գործուղելու հարցում։ Մենք այս խոսույթը որպես ի՞նչ ենք բարձրացնում՝ այդ թվում որպես ԼՂ անվտանգության երաշխավոր երկիր․․․ Եթե մենք Լաչինի հարցով դիմենք ՄԱԿ-ի ԱԽ, դա կլինի ընդդեմ Ռուսաստանի»։

Հարցին՝ խաղաղապահների ժամկետը լրանալու դեպքում ՀՀ-ն հնարավո՞ր է դիմի ՄԱԿ-ին, Փաշինյանը պատասխանեց, որ իրավիճակից բխող որոշումներ պետք է կայացվեն․ «Կարող է դրա անհրաժեշտությունը չլինի, իրավիճակի վերլուծությունը հիմք է տալիս ասելու, որ կարող է և լինել»։

Մանրամասները՝ տեսանյութում։