Հայտնի են դարձել Պուտինի և Սի Ցզինպինի զրույցի մանրամասները «հատուկ ռազմական օպերացիայի» նախաշեմին․ FT-ի անդրադարձը

Լուրեր

09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի զգուշացրել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի» մեկնարկի մասին։ Երկու երկրների ղեկավարների զրույցի մանրամասները հրապարակել է Financial Times-ը:

Ըստ պարբերականի՝ ՌԴ առաջնորդը Ուկրաինայում ռազմական գործողությունների նախաշեմին իր չինացի գործընկերոջն ասել է, որ Մոսկվան պատրաստ կլինի անմիջապես պատասխանել Ուկրաինայի ագրեսիային։ Պարբերականի տվյալներով՝ Պուտինի խոսքերը գործողության նախօրեին հետագայում վերածվել են նրա նկատմամբ Չինաստանի կառավարության կողմից անվստահության։

Հոդվածում նշվում է, որ Չինաստանի իշխող շրջանակներում հնարավոր են համարել նաև այն սցենարը, որ Ռուսաստանն ուկրաինական հակամարտությունից դուրս կգա որպես «երկրորդական տերություն, որն ունի ավելի քիչ քաղաքական և տնտեսական ազդեցություն համաշխարհային ասպարեզում»։

Ավելի վաղ Global Times-ի չինական հրատարակությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ը մտավախություն ունի Մոսկվայի և Պեկինի մերձեցումից, սակայն նման մտահոգությունն անհեթեթ է, իսկ ամերիկացի քաղաքական գործիչների հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։

Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 4-ին՝ Պեկինում Օլիմպիական խաղերի բացման նախօրեին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այն անվանել էր ջերմ, գործընկերային և դաշնակցային։

Տաթև Ֆռանգյան