Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո գերեվարվել են ՀՀ քաղաքացիներ․Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ իշխանությունը ռուս խաղաղապահներին չի քննադատում, այլ միայն նրանց գործունեության վերաբերյալ իր մտահոգություններն է արտահայտում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան այն դիտարկման, որ եթե նախկինում միայն Ադրբեջանն էր խաղաղապահներին քննադատում, ապա այսօր ՀՀ իշխանությունները ևս քննադատություններ հնչեցնում` քաջ գիտակցելով, որ նրանց մանդատը սահմանափակվում է ուժ չկիրառելով։

Անդրադառնալով հարցին, թե Երևանը որքանով է ներգրավված ռուսական կողմի հետ բանակցություններում, արդյո՞ք վարչապետը անձամբ հանդիպել ու քննարկել է Լաչինի իրադարձությունները խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ, Փաշինյանը նշեց․ «Մենք խաղաղապահներին չենք քննադատում, այլ մեր մտահոգույթուններն ենք հայտնում, որոնք վաղուցվա ծագում ունեն: Ես անընդհատ մեր ռուս գործընկերների ուշադրությանն եմ հրավիրել, որ Ադրբեջանում սկսվել է ռուս խաղաղապահների վարկաբեկման պետական արշավ։ Դա ակնհայտ է և շարունակում է ակնհայտ մնալ։

Ոչ ոք չի վիճարկում, որ ռուս խաղաղապահներն են ԼՂ ժողովրդի անվտանգությունն ապահովում: Բայց մենք ունենք Փառուխի դեպքերի նախադեպը, երբ ադրբեջանցիները մուտք են գործել ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի և մենք, ըստ էության, ոչ մի արձագանք չենք տեսել: Բացի այդ, խաղաղապահների պատասխանատվության գոտում` Խծաբերդում, ՀՀ քաղաքացիներ գերեվարվեցին»,- նշեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո գերեվարվել են ՀՀ քաղաքացիներ, որոնք առնչություն չունեն ռազմական գործողությունների հետ։

«Սրանք հարցեր են, որոնք պետք է պատասխան ստանան։ Լավ, մենք բերաններս ջուր առած-նստա՞ծ ենք, թե զբաղվում ենք այս հարցերով։ Մենք այս հարցերով զբաղվում ենք, և ոչ թե ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի, այլ ՌԴ խաղաղապահների գերագույն հրամանատարի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։