«Զորավարժության նույն սցենարով 2022-ին հարձակում է եղել, բայց գործողությունները տարբերվել են»․ Արեգ Քոչինյանը՝ ՀՕՊ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«ՀՀ-ն և ՌԴ-ն ունեն հակաօդային պաշտպանության միացյալ միավորումեր, որոնք ի թիվս այլ պարտավորությունների, պարտավորություն ունեն նաև պաշտպանել ՀՀ օդային տարածքը ուղիղ հարձակման դեպքում, և ռազմական ագրեսիայի դեպքում պետք է ենթարկվեն ՀՀ ՀՕՊ զորքերի հրամանատարին։

Սակայն այդ միացյալ ՀՕՊ-ը մարտի մեջ չի մտել այն ժամանակ, երբ Հայաստանի վրա հարձակում է տեղի ունեցել, ընդ որում՝ հիմնականում ԱԹՍ-ների կողմից հարձակում է տեղի ունեցել մի շարք կետերում՝ Ջերմուկ Վարդենիս, Կապան և այլն։ ՀՕՊ միացյալ ստորաբաժանումներն անգամ մարտական վիճակի չեն բերվել»,- «ՀՀ անվտանգության համակարգի սահմանափակումները և դրանց հաղթահարման հնարավորությունները» աշխատության քննարկման ժամանակ այս մասին նշեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը։

Փորձագետի դիտարկմամբ՝ այդ ամենի արդյունքում, երկու հիմնական եզրակացության կարելի է հանգել՝ կա՛մ ՀՕՊ միացյալ ստորաբաժանումները մարտունակ չեն եղել, կա՛մ հայկական կողմի հրամանների կատարման համակարգը չի գործում։

«Տարիներ առաջ ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ արձագանքել են հակառակորդի «հարձակմանը»։ Զորավարժության նույն սցենարով 2022-ին իրականում հարձակում է եղել, բայց արձագանքը և գործողությունները տարբեր էին։ Ըստ էության՝ խոսքը ոչ թե անպատրաստ լինելու այլ քաղաքական կամքի բացակայությա մասին է»,- ընդգծեց Քոչինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։