Եթե պարզվի՝ ՌԴ-ն չի կարողանում կատարել իր պարտավորությունները, ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Սա մեծ հաշվով սադրանք է, որն ունի երկու նպատակ՝ կոտրել Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների կամքը՝ ապրելու սեփական տանը, սեփական հայրենիքում, երկրորդը՝ Հայաստանին ներքաշելու ավելի մեծ սադրանքի մեջ»,- Լաչինի միջանցքն արգելափակելու՝ Ադրբեջանի նպատակներն այսպես մեկնաբանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր հրավիրված ասուլիսում։

Վարչապետի դիտարկմամբ՝  հայկական կողմն այս խնդրին պետք է հետևողական և մտածված քայլերով արձագանքի։ «Առաջինը՝ եղած միջազգային արձագանքը պետք է փորձենք կապիտալիզացնել հենց Լեռային Ղարաբաղում, հենց Լաչինի միջանցքում։ Այստեղ շատ կարևոր է ՌԴ դիրքորոշումը և ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեությունը»,- նշեց Փաշինյանը։

Հիշեցնելով Լաչինի միջանցքի շրջափակումից առաջ իր հարցազրույցներից մեկում արած հայտարարությունը՝ վարչապետը նշեց․ «Ես ասել եմ, որ եթե պարզվի, որ ՌԴ այդ պարտավորությունները չի կարողանում կատարել՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ, ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կա՛մ ռուսական խաղաղապահ զորախմբին միջազգային մանդատով օժտելու, կա՛մ Լեռնային Ղարաբաղ նոր բազմազգ խաղաղապահ առաքելություն ուղարկելու համար, որը կապահովի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված անվտանգային ճարտարապետությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։