Ուկրաինան հայտարարել է Սոլեդարի և Բախմուտի շրջանում ՌԴ հարձակումը հետ մղելու մասին

Լուրեր

30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
Բոլորը

Ուկրաինայի գլխավոր շտաբն առավոտյան իր զեկույցում նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է հետ մղել  հարձակումները Դոնեցկի և Լուգանսկի շրջանների 13 բնակավայրերի տարածքում, այդ թվում՝ Սոլեդարի և Բախմուտի շրջաններում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հակառակորդը հարձակողական գործողություններ է իրականացնում Բախմուտում և այլ ուղղություններում՝ կենտրոնացնելով իր ուժերը վարչական սահմաններում Դոնեցկի շրջանը գրավելու վրա, բայց ոչ մի հաջողություն»,- ասվում է զեկույցում։

Նախօրեին ուկրաինացի լրագրող Յուրի Բուտուսովը պնդել էր, որ երկուշաբթի երեկոյան իրավիճակը Սոլեդարում դարձել է վտանգավոր ուկրաինացի զինվորականների համար։ Նրա խոսքով՝ ռուսական ուժերը հասել են մի դիրքի, որտեղից կարող են կրակի տակ պահել քաղաքն ու դրա կայազորը ուկրաինական թիկունքին կապող մայրուղին։ «Սա ամբողջական շրջափակում չէ, բայց երթուղու երկայնքով նորմալ մատակարարումներն անհնարին են, սա չափազանց կարևոր է պաշտպանության համար»,- ասել է Բուտուսովը։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) գրում է, որ ռուսական զորքերը ամրացրել են իրենց դիրքերը Սոլեդարի և Բախմուտի շրջաններում։ Մի քանի ռուս ռազմական բլոգերներ էլ տեղեկացրել են, որ «Վագների» մարտիկները թաղամաս առ թաղամաս առաջ են շարժվում Սոլեդարում ու Բախմուտից հյուսիսարևելք ընկած այլ կարևոր բնակավայրերում, ինչպես նաև Բախմուտի շրջանում։