Գրիգոր Մինասյանի հրամանով` Վահե Մովսիսյանը նշանակվել է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ 22 տարի Արդարադատության նախարարության ՀԿԱԾ-ում աշխատած Վահե Մովսիսյանը նշանակվել է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարությունից:
2001 թ.-ից Վահե Մովսիսյանն աշխատել է որպես Երևանի ստորաբաժանման Աջափնյակ և Դավթաշեն բաժանմունքի ավագ հարկադիր կատարող, Ավան և Նոր Նորք բաժանմունքի պետ, ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Ալիմենտի բռնագանձման բաժնի պետ, ԴԱՀԿ ապահովող ծառայության մարզային բաժինների պետ, ինչպես նաև ՀԿԱԾ տեսչական, վերլուծական և աճուրդի կազմակերպման բաժնում՝ որպես բաժնի պետ: