«Եդինայա Ռոսիայի» տվյալների բազայից հեռացրել են նրանց, ովքեր չեն աջակցում ուկրաինական պատերազմին

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ընտրական շրջափուլի մեկնարկից առաջ մաքրել է իր կողմնակիցների «մոբիլիզացիոն բազան»՝ այնտեղից բացառելով նրանց, ովքեր չեն աջակցում Ուկրաինայում պատերազմին, հայտնում է Meduza-ն՝  վկայակոչելով «Վեդոմոստին»։

Ինչպես լրագրողներին հայտնել են  կուսակցական աղբյուրները, տվյալների բազայում 25 միլիոն մարդուց ինչ-որ պահի մնացել է ընդամենը 9 միլիոնը, որից հետո ավելացել է ևս 4 միլիոն անուն, այսինքն՝ այժմ կուսակցությունը 13 միլիոն մարդու դասում է «Եդինայա Ռոսիայի» համակիրների շարքին։ Լրատվամիջոցի զրուցակիցների խոսքով՝ բազայի մաքրման համար օգտագործվել են արհեստական ինտելեկտ ու հատուկ ալգորիթմներ, որոնք իրականացրել են համակիրների սոցցանցերի էջերի ստուգում, հիմնականում՝ Odnoklassniki-ում և VKontakte-ում։

«Եթե ​​կուսակցության համակիրներից ինչ-որ մեկը դեմ է արտահայտվել հատուկ գործողությանը, և ալգորիթմը գտել է նրան, և հետո մեկ այլ ստուգում հաստատել է նրա տեսակետները, ապա նա դուրս է մնացել մեր տվյալների բազայից։ Ստուգման ալգորիթմներում ներառված են ինչպես բացասական, այնպես էլ դրական գործողությունները: Դրա համար մենք նաև բացահայտում ենք ռազմական հատուկ գործողության կողմնակիցներին»,-ասել է պարբերականի զրուցակիցը։

 

Էմմա Չոբանյան