Ամփոփվել է Էկոնոմիկայի նախարարության 2022թ. գործունեության կատարողականի քննարկումը

Լուրեր

09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր շարունակվել է Էկոնոմիկայի նախարարության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկումը․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, նախարարության ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Շարունակվել են Էկոնոմիկայի նախարարության գերակա ծրագրերի, ոլորտային բարեփոխումների ընթացքի և կատարված միջոցառումների վերաբերյալ զեկուցումները:

Նշվել է, որ մշակվել են թեթև արդյունաբերության, ոսկերչության, ադամանդագործության, դեղագործության, քիմիական արդյունաբերության ոլորտների հայեցակարգերը, մինչև 2023թ. առաջին կիսամյակի ավարտը կընդունվեն նաև ռազմավարությունները: Միևնույն ժամանակ, ներկայացվել են տնտեսության այս ճյուղերի զարգացմանն ուղղված քայլերն ու ներդրումային ծրագրերը:

ԷՆ պատասխանատուները Կառավարության ղեկավարին զեկուցել են տնտեսական կարողությունների արդիականացման (պորտֆելն այս պահի դրությամբ`42 մլրդ ՀՀ դրամ) և արտերկրից լավագույն մասնագետներին հայաստանյան ընկերություններ ներգրավելու ծրագրերի ընթացքի մասին, ներկայացրել փոքր և միջին ձեռներեցության (ՓՄՁ) խթանման, կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված միջոցառումները: Վարչապետը հանձնարարել է տնտեսության արդիականացման ծրագրերում կենտրոնանալ բովանդակային առաջընթաց ապահովելու և պետական օժանդակության գործիքակազմի շարունակական կատարելագործման վրա: Նիկոլ Փաշինյանը նաև կարևորել է պետական կառավարման համակարգի կարողությունների զարգացման և ֆինանսական գրագիտության բարձրացման ծրագրերի իրականացումը:

Ներկայացվել են արտահանման խթանման, տրանսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման, լոգիստիկ կապուղիների դիվերսիֆիկացման, ինչպես նաև արտահանման ապահովագրության ուղղություններով կատարված աշխատանքները, մտքեր են փոխանակվել հետագա քայլերի շուրջ: Վարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Գյուղատնտեսության ոլորտի միջոցառումների մասով նշվել է, որ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման ծրագրով այս պահի դրությամբ համարակալվել է 200.000 գլուխ, փետրվարին ակնկալվում է ավարտին հասցնել գործընթացը: Հաջող իրականացվում են ինտենսիվ այգեգործության ծրագրերը, գյուղապահովագրության ծրագիրը, 2023թ. նախատեսվում է մեկնարկել տնկանյութի հավաստագրման գործընթացը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է տնկիների հավաստագրման ինստիտուտի ներդրումը, որը թույլ կտա ձևավորել համապատասխան կարողություն և համակարգ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև արոտավայրերի հասանելիության բարձրացման հետ կապված հարցերին՝ հանձնարարելով գույքագրել առկա խնդիրները և ներկայացնել լուծման առաջարկներ:

Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել ձկնաբուծության ոլորտում վերջին շրջանում արձանագրված անկումների, ռիսկերի կառավարման և ձեռնարկվող քայլերի մասին: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խստիվ կիրառել վերահսկողության մեխանիզմները և հետևողական լինել ստանդարտների պահպանման հարցում: Քննարկման առարկա են դարձել նաև կոնյակագործության, խաղողի մթերման գործընթացները, սպանդանոցների գործունեության հարցերը:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է ակտիվ հանրային իրազեկում իրականացնել Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի ու բարեփոխումների մասին: