Մարզադպրոցների գույքի ձեռքբերման համար 2022 թվականին տրամադրվել է ավելի քան 280 մլն դրամ

Լուրեր

29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Բոլորը

ՀՀ շուրջ 70 մանկապատանեկան մարզադպրոցների և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների Կառավարության որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել է մարզագույք, որի ձեռքբերման նպատակով պետական բյուջեից 2022 թ. հատկացվել է ավելի քան 280 մլն դրամ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Երևանի և ՀՀ մարզերի՝ ԿԳՄՍ համակարգի 26 մանկապատանեկան մարզադպրոցների հատկացվել է շուրջ 176 մլն դրամ արժողությամբ մարզագույք: Շիրակի մարզում գործող 17 մարզադպրոցի, օրինակ, տրամադրվել է 41 անուն մարզագույք՝ 87 մլն 116 հազար դրամի շրջանակում։

Մարզագույքով են համալրվել Գյումրի համայնքի «Իսրայել Միլիտոսյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը, «Սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը, «Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը, Գյումրու «Մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ-ը, «Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը, ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Ալեքսան Հակոբյանի անվան թենիսի և սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Գյումրու համայնքապետարանի «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Գյումրի համայնքի «Համալիր մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, «Արթիկի մարզահամալիր» ՀՈԱԿ-ը, «Արթիկի մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Գյումրի համայնքի «Աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Անի համայնքի «Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Գյումրի համայնքի «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Գյումրու համայնքապետարանի «Բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Շիրակի մարզի «Ախուրյանի համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց» ՊՈԱԿ-ը, Գյումրի համայնքի «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը:

Մարզադպրոցներին հատկացվել է տարբեր մարզաձևերի մարզագույք, մասնավորապես ըմբշամարտի գորգեր, բռնցքամարտի պարկեր, տանձիկներ, ծանրաձողեր, դահուկներ, սեղանի թենիսներ, շախմատի էլեկտրոնային ժամացույցներ, մարմնամարզական ներքնակներ, ֆուտբոլի և հանդբոլի դարպասներ, ցանցեր և այլն:
Մարզագույքով են համալրվել նաև ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի «Քուչակի Միհրդատ Ասատրյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» և Ապարան համայնքի «Մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ները, Արագածոտնի մարզի «Աշտարակի մարզադպրոց» ՊՈԱԿ-ը, Արարատի մարզի «Մարտին Վարդանյանի անվան Վեդու մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Արմավիրի մարզի «Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 1 մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Արմավիրի մարզի «Մեծամորի մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Գեղարքունիքի մարզի «Սևանի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Սյունիքի մարզի «Գորիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Սյունիքի մարզի «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը, Սյունիքի մարզի «Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, ՀՀ Սյունիքի մարզի «Սիսիանի համայնքի շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ը և այլն:

Հաշվի առնելով, որ մարզական կազմակերպություններում առկա մարզական գույքը հնանում և մաշվում է, մարզական գույքի զգալի մասն արագամաշ է, իսկ որոշ մասը նույնիսկ մեկանգամյա օգտագործման, մարզագույքի համալրման ծրագիրը յուրաքանչյուր տարի շարունակական իրականացնելու անհրաժեշտություն կա:
Ներկայում հանրապետության մարզադպրոցներից, մարզաձևերի ֆեդերացիաներից և մարզական հասարակական կազմակերպություններից ստացվել է 2 մլրդ 7 մլն 245 հազար դրամ արժողությամբ գույքի պահանջարկ: Վերոնշյալ բաշխման ցանկը կազմվել է՝ հաշվի առնելով առաջնահերթությունները՝ կազմակերպություններում պարապողների թիվը, մարզական արդյունքները, աշխարհագրությունը և այլն:

Նշենք, որ մարզական գույքի ապահովման ծրագրին 2023 թվականի պետական բյուջեով հատկացվել է շուրջ 100 մլն դրամ:
Մարզագույքը հատկացվում է մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման, մարզական կազմակերպություններում ուսումնամարզական գործընթացի որակի բարձրացման, մարզադպրոցները, մարզակառույցները և մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովելու և դրանցում մարզման պայմանների բարելավելու նպատակով։