«Աստծո և մարդկության դեմ հանցագործություն»․ Հռոմի պապը՝ Ուկրաինայում պատերազմի մասին

Լուրեր

09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
Բոլորը

Ուկրաինայում խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին ռուսական հարվածները «հանցագործություն են Աստծո և մարդկության դեմ»։ Այս մասին Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել է հունվարի 9-ին դիվանագետներին ուղղված  իր ամենամյա ելույթում, փոխանցում է Reuters-ը։ Քահանայապետն  ասել է, որ Ուկրաինայում պատերազմը բերել է «մահ և ավերածություններ», մինչդեռ մարդիկ մահանում են «ոչ միայն կրակոցների և բռնության հետևանքով, այլև սովի և սառնամանիքի պատճառով»։

Հռոմի պապը վկայակոչել է Վատիկանի սահմանադրությունը՝ նշելով, որ «պատերազմի յուրաքանչյուր գործողություն, որն ուղղված է ամբողջ քաղաքների կամ հսկայական տարածքների ՝ իրենց բնակիչներով անխտիր ոչնչացմանը, հանցագործություն է Աստծո և մարդկության դեմ, որն արժանի է վճռական և միանշանակ դատապարտման»:

Reuters-ը գրում է, որ Ֆրանցիսկոսը նաև հիշատակել է 1962 թվականի կուբայական ճգնաժամը, երբ ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ միջուկային պատերազմի շեմին էին։ Պապը կարծում է, որ «այսօր, ցավոք, կրկին միջուկային սպառնալիք կա, և աշխարհը կրկին վախ ու տխրություն է զգում»։ Նա կոչ է արել ամբողջությամբ արգելել միջուկային զենքը՝ ասելով, որ նույնիսկ զսպման նպատակով այն պահելն անբարոյականություն է։

Տաթև Ֆռանգյան