Ուկրաինայի զորքերը հետ են մղել Բախմուտի վրա հարձակումները և դիրքեր են պահում Սոլեդարում. Զելենսկի

Լուրեր

09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
Բոլորը

Ուկրաինական զորքերը հետ են մղել Բախմուտի վրա անդադար հարձակումները և շատ ծանր պայմաններում դիրքեր են պահում մերձակա Սոլեդարում, կիրակի օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է VOA-ն։ «Բախմուտը դիմանում է, ինչ էլ որ լինի։ Եվ չնայած քաղաքի մեծ մասն ավերվել է ռուսական հարվածներից, մեր զինվորականները պայքարում են ռուսական մշտական հարձակողական փորձերի դեմ»,- ասել է Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ Ռուսաստանն իրականում չի հետևել հրադադարին, որի մասին հայտարարել էր ուղղափառների Սուրբ Ծննդյան օրվա կապակցությամբ՝ շարունակելով իր հարձակումները ուկրաինական քաղաքների վրա։ «Սուրբ Ծննդյան տոներից անմիջապես հետո ռուսները հրկիզող զինամթերքով հարվածում են Խերսոնին», – ասել է նա։ Ըստ Զելենսկիի՝ Կրամատորսկի և Դոնբասի այլ քաղաքների քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներ են իրականացվել հենց այն ժամանակ, երբ Մոսկվան հայտնել էր իր բանակի, իբրև , «լռության» մասին»։

Կիրակի ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, որ Բախմուտից հյուսիս-արևմուտք գտնվող Կրամատորսկի վրա հրթիռային հարձակման հետևանքով սպանվել է 600 ուկրաինացի զինվորական, սակայն Reuters-ի լրագրողը, որն այցելել էր իրադարձությունների վայր, հայտնել է, որ այդ տեղեկությունները հաստատող ապացույցներ չի գտել։