ԵԱՀԿ ղեկավարը դեմ է կազմակերպությունից Ռուսաստանի հեռացմանը

Լուրեր

29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
29.10.2026 | 16:19
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը կազմակերպությունից Ռուսաստանի հեռացմանը դեմ է, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Կարծում եմ այսօրվա իրավիճակում իմաստ ունի, որ Ռուսաստանը շարունակի մնալ ԵԱՀԿ անդամ։ Մի օր մեզ կրկին կապի ուղիներ պետք կլինեն»,- ասել է նա գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում։

Շմիդտի խոսքով՝ դիվանագիտական ուղիների պահպանումը չի նշանակում, որ կազմակերպությունը համաձայն է Մոսկվայի դիրքորոշման հետ։ Ըստ նրա՝ ԵԱՀԿ-ն միակ կազմակերպությունն է անվտանգության ոլորտում, որում մեկ սեղանի շուրջ են նստում եվրոպական անվտանգային ճարտարապետության մեջ էական դերակատարում ունեցող կողմերը։

Կազմակերպության ղեկավարը նշել է, որ ԵԱՀԿ-ն ստեղծվել է Սառը պատերազմի ժամանակ այն երկրների կողմից, որոնք ունեին տարբեր շահեր, սակայն ձգտում էին կանխել էսկալացիան։ Բացի այդ՝ ի տարբերություն Եվրոպայի խորհրդի, ըստ նրա՝ ԵԱՀԿ-ում մեխանիզմ չկա, որի միջոցով  հնարավոր կլիներ Ռուսաստանին բացառել։ Այսպիսով՝ Շմիդտն, ըստ էության, պատասխանել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի կոչերին․ Կուլեբան հայտարարել էր Ուկրաինա ներխուժման համար ՌԴ-ին կառույցից հեռացնելու անհրաժեշտության մասին։

Էմմա Չոբանյան