ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամության դիմաց Թուրքիան չափազանց շատ բան է պահանջում․ Շվեդիայի վարչապետ

Լուրեր

29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Բոլորը

Շվեդիայում համոզված են, որ Թուրքիան կհաստատի ՆԱՏՕ-ին միանալու իրենց դիմումը, սակայն իրենք մտադիր չեն կատարել բոլոր այն պայմանները, որոնք Անկարան առաջադրել է աջակցության համար, Շվեդիայի վարչապետին հղում անելով գրում է Reuters-ը։

«Թուրքիան հաստատում է, որ մենք արել ենք այն, ինչ խոստացել ենք և որ կանենք, միաժամանակ նաև ասում են, որ ուզում են բաներ, որոնք մենք չենք կարող կամ չենք ուզում տալ նրանց», – ասել է  վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը Շվեդիայում կայացած համաժողովի ընթացքում։

Ֆինլանդիան և Շվեդիան Թուրքիայի հետ եռակողմ համաձայնագիր էին ստորագրել 2022 թ-ին, որի նպատակն է հաղթահարել Անկարայի առարկությունները ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ։

Ավելի ուշ կայացած մամուլի ասուլիսում Քրիստերսոնը նշել է,  որ այն պահանջները, որոնք Շվեդիան չի կարողացել կամ ցանկացել կատարել, դուրս էին եռակողմ հուշագրի շրջանակներից:

«Ժամանակ առ ժամանակ, Թուրքիան հիշատակում է անձանց, որոնց նրանք ցանկանում են Շվեդիայից արտահանձնված տեսնել։ Ես ասել եմ, որ այդ հարցերը կարգավորվում են Շվեդիայի օրենսդրությամբ»,-ասել է վարչապետը։

Հավելենք, որ դաշինքի անդամ երկրներից միայն Թուրքիան ու Հունգարիան են, որ դեռ չեն վավերացրել Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդանակցության դիմումը։

Էմմա Չոբանյան