Ծանր վիճակում ենք. դե յուրե մեր դաշնակիցները չեն կատարում պարտականությունները. Արա Պապյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մոտ Ազգային Ժողովրդավարական Բևեռի կազմակերպած «Շրջափակում՝ հանուն Արցախի ապաշրջափակման» խորագիրը կրող հավաքն անցավ լարված մթնոլորտում։

«Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից դեպի 102-րդ ռազմաբազա շարժվող ցուցարարները թեև ներկայացրեցին իրենց պահանջները, սակայն նրանց չհաջողվեց շրջափակել ռազմաբազան։ Տարածքում ոստիկանական մեծ ուժեր էին տեղակայվել, որոնք թույլ չտվեցին շարունակել ցույցը ռազմաբազայի մուտքի մոտ։ Ոստիկանները բազմաթիվ ցուցարարների բերման ենթարկեցին․ Ազգային Ժողովրդավարական Բևեռի տվյալներով՝ ավելի քան 100 հոգի։

Ցուցարարները ռուս խաղաղապահներից պահանջում էին կատարել եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտականությունները կամ հեռանալ տարածքից։

Նրանք կրում էին «Մենք ձեզ կերակրում ենք, դուք մեր ճանապարհը չեք բացում», «Ռուսաստան՝ թշնամի», «Ո՛չ ռուսական օկուպացիային», «ՀԱՊԿ-ից դուրս», «Միջազգային խաղաղապահներ Արցախում» գրություններով ցուցապաստառներ։

Ազգային ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանն իր ելույթում ասաց․

«Մենք իրավունք ունենք փակելու բազայի մուտքը, մենք իրավունք ունենք պահանջելու ռուսներից վերջապես գոնե 200 տարի հետո հիշել իրենց, այսպես կոչված, դաշնակցային պարտականությունների մասին։ Էն հեքիաթները, թե ինչ կապ ունեն ռուսները, ճանապարհը թուրքերն են փակել, այդպես ասողները թող էդ հեքիաթները իրենց տներում իրենց տատերին, պապերին պատմեն։

Ճանապարհը փակել են ռուսները՝ և՛ ասֆալտապատ ճանապարհը, և՛ երկրորդական ճանապարհ կա՝ Ստեփանակերտից դեպի Գորիս՝ ոչ ասֆալտապատ։ Դա էլ ասեմ, որտեղ ադրբեջանցիներ չկան ընդհանրապես, բայց այդ ճանապարհը փակել են ռուս, այսպես կոչված, խաղաղապահները։

Արցախի երեխեքը սոված են, Արցախի մանկապարտեզներն ու դպրոցները փակ են սնունդ չլինելու պատճառով, և սա ռուսների մեղքն է, հերիք եղավ, բոլ եղավ»։

Արա Պապյանն էլ հայտարարեց, որ ծանր վիճակում ենք հայտնվել, քանի որ դե յուրե մեր դաշնակիցները չեն կատարում իրենց պարտականությունները։ Ըստ նրա՝ «Հայաստանն ում դիմում է՝ ասում են, որ չկա իրավական հիմք պաշտպանելու, ավելին՝ դուք ՀԱՊԿ անդամ եք, մենք՝ ՆԱՏՕ-ի, ինչպե՞ս աջակցենք»։

Ցուցարարները, մոտենալով ռուսական ռազմաբազային, նաև հայտարարեցին, որ իրենց շարքերում կան ռուսներ, որոնք փախել են պուտինյան ռեժիմից։

«Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ գտնվող ռուսական ռազմաբազայի մոտ չկարողանալով շարունակել իրենց հավաքը, ցուցարարները շարժվեցին դեպի ռուսական ռազմաբազայի երկրորդ մուտք, որտեղ ևս մեծ թվով ոստիկանական ուժեր էին կուտակված։

Արմիկ Մովսիսյան

Մանրամասները` տեսանյութում: