ՌԴ-ն «սուրբծննդյան հրադադար» է հայտարարել․ այն ուժի մեջ կլինի մինչև հունվարի 7-ը

Լուրեր

29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
29.10.2026 | 16:55
Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել
29.10.2026 | 16:51
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
29.10.2026 | 16:44
Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ Կատարի վերջին առաջարկները համարում է անընդունելի գաղափարներ
29.10.2026 | 16:36
Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ ա․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
29.10.2026 | 16:19
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
Բոլորը

Հունվարի 6-ի կեսօրից ուժի մեջ է մտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միակողմանի հայտարարած «սուրբծննդյան հրադադարը»։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրադադարի ռեժիմն Ուկրաինայում գործելու է մինչև հունվարի 7-ը՝ օրվա ավարտը։

Մինչ այդ, Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ ռուսական զորքերն իրենց հիմնական ջանքերը կենտրոնացրել են Դոնեցկի շրջանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ուղղությամբ։

«Նրանք շարունակում են հարձակողական գործողությունները Բախմուտի և Լիմանի ուղղություններում, միաժամանակ, փորձելով բարելավել մարտավարական դիրքերը Կուպյանսկում և Ավդեևսկում»,- ասվում է հաղորդագրությունում։

Ըստ ուկրաինական հրամանատարության՝ անցած օրվա ընթացքում ռուս զինվորականները 17 ավիահարված են հասցրել և 59 հարձակում իրականացրել բազմակի հրթիռային համակարգերից, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Ուկրաինական ավիացիան 15 հարված է հասցրել հակառակորդի կենտրոնացման վայրերին, ինչպես նաև երեք հարված՝ զենիթահրթիռային համակարգերի դիրքերին։ Հրթիռային զորքերի և հրետանու ստորաբաժանումները խոցել են հակառակորդի կենդանի ուժի և տեխնիկայի կենտրոնացման երկու շրջան։