Հայաստանում էլեկրտաէներգիա սպառողին ընձեռվում է իր մատակարարողին ինքնուրույն ընտրելու հնարավորություն

Լուրեր

07.08.2026 | 10:39
Դա մեր ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կլինի և ոչ լեգիտիմ․ Փաշինյանը՝ այս պահին ԵՄ-ԵՏՄ հարցով հանրաքվե անցկացնելու մասին
07.08.2026 | 10:30
Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ. Դատախազություն
07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է 2018 թվականից Հայաստանում մեկնարկած էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման արդյունքները:
Վերջին արդյունքները ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը. «Դեռևս 2018 թվականի մեկնարկել էին էլեկտրաէներգետիկական շուկայի բարեփոխումները: Էական և ամենամեծ բարեփոխումը շուկայի ազատականացման խնդիրն էր: Միջազգային խորհրդատուների աջակցությամբ մեծածախ շուկայում էլեկտաէներգիայի վաճառքի էլեկտրոնային հարթակ ենք ստեղծել, որը մեկնարկել է 2022 թվականից՝ շուկայի որոշ սեգմենտների սահմանափակմամբ: Քանի որ էական բարեփոխում էր և մասնագետների վերապատարստում էր պահանջում, այս մեկ տարվա ընթացքում կարելի է ասել արդեն ավարտին հասցրեցինք այս բարեփոխումների առաջին փուլը՝ 2023 թվականի փետվարի 1-ից շուկան լիարժեք իր սեգմենտներով կաշխատի: Հիմնական էությունը, կոնցեպտը մենաշնորհից մրցակցության փոխարինումն է: Առաջին հերթին սպառողին հնարավորություն է ընձեռվելու ինքնուրույն ընտրելու իր մատակարարողին: Այսինքն՝ սպառողը հնարավորություն ունի ընտրել մատակարար, որը պայմանագրային հիմունքներով իրեն էլեկտրաէներգիա կմատակարարի: Կոմերցիոն սպառողների դեպքում հնարավորություն է ստեղծվել նույնիսկ ինքնուրույն հանդես գալ շուկայի մեծածախ սեգմենտում և անմիջապես արտադրողից էլեկտրաէներգիա գնել: Մյուս հնարավորությունն է` շարունակել մնալ ՀԷՑ–ի սպառող՝ կարգավորվող գներով: Հաջորդ լուրջ առաջընթացը՝ ամբողջ պլանավորումը և հաշվառումն իրականացվելու է ժամային մակարդակով, որն էականորեն կավելացնի շեղումները, այսինքն՝ նվազագույնի կհասցնի: Դա կենթադրի նաև համապատասխան պատասխանատվություն արտադրողների և սպառողների կողմից»:

ՀԾԿՀ նախագահը նշել է նաև, որ Հայաստանից դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման գծերի թողունակության ավելացման և ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի գործարկման արդյունքում ՀՀ էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների համար լայն հնարավորություններ կստեղծվեն նաև միջսահմանային առևտրի ընդլայնման համար. «Արդեն ունենք ստացված մատակարարման 12 լիցենզիա: Վերջիններս ունեն իրենց սպառողներն ու այլևս կարգավորվող սակագներով չեն, սպառողներին էլեկտրաէներգիա են մատակարարում պայմանագրային գներով։ Ունենք 12 մեծածախ առևտրի լիցենզիա, սա ևս մի բարեփոխման հետևանք է, որ ընդհանուր շուկայի շրջանակում Հայաստան էլեկտրաէներգիայի արտահանումն ու ներկրումն այլևս չի լիցենզավորվում, և դրա արդյունքում էապես ավելացել է արտահանումը։ Այդ մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող ընկերությունները ինքնաբերաբար էլեկտրաէներգիա արտահանելու և ներկրելու իրավունք են ստանում»:

2023 թվականի փետրվարի 1-ից ազատ շուկայում կլինի արդեն մեր ընդհանուր սպառման շուրջ 20 տոկոսը՝ 1.2 մլրդ կվ/ժ: «Չնայած այդ թիրախային ցուցանիշին, արդեն 2022 թվականին շուրջ 16 տոկոսն արդեն իսկ մտել են շուկա, քանի որ այդ պարտադիր պահանջներին զուգահեռ գործում է նաև, որ ցանկացած սպառող, որ պահին ուզի, կարող է մտնել շուկա: Հաջորդ գլոբալ բարեփոխումը կուզեի նշել, ինքնավար էլեկտրաարտադրողների վերաբերյալ բարեփոխումն է: Այստեղ նույնպես լուրջ օրենսդրական բարեփոխումներ են տեղի ունեցել: Ունենք շուրջ 12 անգամ քանակի աճ: Այսինքն՝ 784 ինքնավար արտադրող ենք ունեցել 2018 թվականին, այսօր նրանց թիվը կազմում է 9500»,- նշել է ՀԾԿՀ նախագահը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այստեղ կարևոր առանձնահատկությունն այն է, որ ՀԷՑ-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիան որոշում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմա ցանկացած սուբյեկտ կարող է գնալ պայմանավորվել արտադրողի հետ, և գնի առումով արդեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որևէ դերակատարում չունի»:

Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն: Ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Կարծում եմ՝ քննարկման արդյունքներով համոզվեցիք, թե ինչպիսի կաևորագույն, խորը ինստիտուցիոնալ բարեփոխում է տեղի ունեցել: Եվ ես շատ կարևոր եմ համարում և համոզված եմ, որ այս բարեփոխումը մեծապես նպաստելու է 2023 թվականին առնվազն 7 տոկոս աճ ապահովելու մեր նախանշած թիրախի իրականացմանը»: