Սևանա լճի մակարդակը շարունակում է նվազել

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Սեւանա լճի մակարդակը 2023 թվականի հունվարի 4-ի դրությամբ ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 28 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նիշին զիջելով 14 սանտիմետրով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն»-ից, Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարվա առաջին երեք օրերի ընթացքում, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 172 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւան թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։

«Սեւան ազգային պարկ»-ի գիտական բաժնի վարիչ Արայիկ Հունանյանի կարծիքով՝ Սեւանա լճի մակարդակի նման նվազումը հիմնականում կապվում է եղանակային անսովոր պայմանների՝ չորության եւ տաք ջերմաստիճանի հետ։

«Անցած տարում ոռոգման նպատակներով Սեւանա լճից նախատեսվածից ավել ջրառ չի կատարվել, սակայն ողջ տարվա ընթացքում գրանցվել է տեղումների նվազ քանակություն, տեւական երաշտ, ինչը նպաստել է լճում գոլորշացման ծավալների ավելացմանը, գետերի հոսքի նվազեցմանը։ Հիմա էլ չոր եղանակները շարունակվում են, գետնին եւ լեռներում բացակայում է ձնածածկույթը, եւ այս գործոնների հետեւանքով լճի մակարդակի նվազման գործընթացը շարունակվում է»,-ներկայացրեց Արայիկ Հունանյանը։