Հունվարի 1-ից 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում նպաստները, կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով

Լուրեր

29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
Բոլորը

Ընթացիկ տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել կենսաթոշակներն ու նպաստներն անկանխիկ եղանակով վճարելու կարգավորումները՝ կապված 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում բնակվող քաղաքացիների հետ: «Արմենպրես»–ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը տեղեկացրեց, որ կենսաթոշակների վճարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներդրվել է կենսաթոշակների, նպաստների վճարման անկանխիկ եղանակը:

Մինչ օրենսդրական փոփոխությունների ամբողջական ուժի մեջ մտնելը, նպաստները վճարվում էին թե անկանխիկ, թե կանխիկ եղանակով: Շահառուն ինքն էր ընտրում վճարման եղանակը: Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ քաղաքացիները կենսաթոշակներն ու նպաստները պետք է ստանան անկանխիկ եղանակով: Գործընթացն ամբողջությամբ իրականացնելու համար համապատասխան ենթակառուցվածքների ու ծրագրային ապահովվածության անհրաժեշտություն կար, հետևաբար աշխատանքներն իրականացվում են փուլային տարբերակով:

«Առաջին փուլում փոփոխություններն ուժի մեջ մտան Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում, երկրորդ փուլում՝ Հայաստանի բոլոր քաղաքներում: 2023 թվականի հունվարի 1-ից ներդրվում է 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում: Հաջորդ վերջին փուլը կլինի 2024 թվականի հունվարի 1-ը, երբ անկանխիկ եղանակով վճարման համակարգը կներդրվի մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում»,-ասել է Անահիտ Գալստյանը:

Բացառություն կկազմեն որոշակի խումբ մարդիկ՝ 75 տարին լրացած տարեցները, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք: Այսինքն` այն անձինք, որոնք ունեն տեղաշարժման խնդիր:

Մնացած բոլոր դեպքերում կենսաթոշակները, նպաստները վճարվում են անկանխիկ եղանակով: Վճարող կազմակերպությանը շահառուն ինքն է ընտրում:

«Քաղաքացին հնարավորություն ուներ մինչև 2023 թվականի հունվարի 1-ն իր դիմումով ընտրել վճարող կազմակերպություն, եթե նա հաշվառված է 1000 և ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրում: Դիմումներ եղել են, վճարող կազմակերպություններ ընտրողներ նույնպես եղել են, սակայն դեռ մնացել են շահառուներ, որոնք մինչև հունվարի 1-ը չեն ընտրել որևէ բանկ: Այս դեպքում ծրագրի միջոցով նրանց փոխարեն մենք կընտրենք որևէ բանկ: Ընտրության հիմքում կդնենք այն, թե ինչ տեսակարար կշռով են բաշխված քաղաքացիները՝ ըստ բանկերի»,-ասել է Անահիտ Գալստյանը:

Նախարարությունը հնարավորություն կընձեռի շահառուներին socservice.am  կայքի միջոցով ներմուծել իրենց անձնական տվյալները և ճշտել, թե համակարգը, որ բանկն է ընտրել: Ցանկության դեպքում քաղաքացին կարող է իր դիմումի համաձայն փոխել այն: