100 տարվա մեջ առաջին անգամ. ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը չի կարողացել նախագահ ընտրել

Լուրեր

09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան քաղաքականության մեջ կարևորությամբ երկրորդ՝ Սենատի ստորին պալատի խոսնակի պաշտոնում առաջադրված հանրապետական ​​Քևին Մաքքարթին կրկին չի կարողացել ապահովել անհրաժեշտ թվով ձայներ։ Ավելի քան մեկ դար անց առաջին անգամ Սենատի ստորին պալատը չի կարողանում նախագահ ընտրել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ընտրությունը տեղի է ունեցել երեք անգամ։ Մաքքարթին ստացել է Հանրապետական կուսակցության 202 ձայնը։ Պաշտոնը ստանալու համար նրան անհրաժեշտ է առնվազն 218 ձայն։

Այս տարի ստորին պալատում 222 հանրապետական ​​կա, սակայն խմբակցության 19 ամենապահպանողական անդամները չեն ցանկանում աջակցել նրան։ Նրանք քվեարկել են մեկ այլ հանրապետականի՝ Ջիմ Ջորդանի օգտին։

Մաքքարթիի գլխավոր մրցակից դեմոկրատ թեկնածու Հաքիմ Ջեֆրիսն իր հերթին հավաքել է 212 ձայն․ նրա օգտին քվեարկել են բոլոր դեմոկրատները։

Վերջին անգամ նման իրավիճակ, երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակին չի հաջողվել ընտրել առաջին փուլում, եղել է 100 տարի առաջ՝ 1923 թվականին։ Թեկնաժուին ընտրելու համար այն ժամանակ պահանջվել է 9 փուլ։

Այժմ Ներկայացուցիչների պալատը նույնպես կշարունակի քվեարկությունը մինչև հաջող արդյունքը: Քանի դեռ խոսնակ չի ընտրվել, օրենսդիրները չեն կարող զբաղվել այլ հարցերով. Կոնգրեսի նոր անդամները չեն կարողանա երդում տալ, նոր օրենքներ չեն կարող ընդունվել:

Ընդդիմությունը Քևին Մաքքարթիին չի աջակցում անձնական և գաղափարական նկատառումներով։ Արդեն մի քանի շաբաթ է՝ նրանք Մաքքարթիից զիջումներ են պահանջում, մասնավորապես, խոսնակի իմպիչմենթի ընթացակարգի պարզեցում։ Նախօրեին առավոտյան խմբակցության համախոհների հետ հանդիպման ժամանակ Մաքքարթին ասել է, որ մինչև 20 հանրապետական ​​կարող է իր դեմ քվեարկել: Սակայն նա վստահ էր, որ արդյունքում հաղթելու է։

Էմմա Չոբանյան