Թույլ մի տվեք, որ Ուկրաինայի պատերազմի ստվերում տեղի ունենա այն հանցագործությունը, որը կարող է հանգեցնել Հայաստանի և ԼՂ-ի անհետացմանը․ Charlie Hebdo

Լուրեր

06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
Բոլորը

Ուկրաինական պատերազմը ստիպել է մոռանալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող սպառնալիքի մասին։ Այս մասին նշվում է ֆրանսիական հանրահայտ Charlie Hebdo ամսագրի՝ 2022 թվականի դեկտեմբերի 28-ի համարում հրապարակված հոդվածում։

«Այժմ, առավել քան երբևէ, կարևոր է մոբիլիզացվել հօգուտ հայերի։ Սա տագնապի ճիչ է և գործողության կոչ»,- գրում է պարբերականը։

Հոդվածում ընթերցողներին կոչ է արվում թույլ չտալ, որ Ուկրաինայի պատերազմի ստվերում տեղի ունենա այն հանցագործությունը, որն «այսօր-վաղը կարող է հանգեցնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անհետացմանը, ինչպես 1915 թվականին նահատակվեց հայ ժողովրդի մի ստվար զանգված»։

«Ցեղասպանության իրագործումից ի վեր ավելի քան մեկ դար է, ինչ որոշակի ապացույցներով գիտենք, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը խոչընդոտ են հանդիսանում Թուրքիայի և Ադրբեջանի ճանապարհին՝ Թուրքիան Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի հետ կապելու աշխարհաքաղաքական ծրագրի իրականացման հարցում, իսկ դրա համար անհրաժեշտ է նախ ամբողջությամբ գրավել Լեռնային Ղարաբաղը, ապա՝ Սյունիքը։ «Պանթուրքիզմ» կոչվող այդ երազանքն իրականացնելու, ինչպես նաև Ադրբեջանի բնական գազից և նավթից հնարավորինս մեծ հարստություն կորզելու համար պետք է վերացնել այդ արգելքը՝ հայկական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։ Այն մեկընդմիշտ բռնակցելուց հետո կծավալվեն դեպի հայկական Սյունիքի մարզ՝ Ադրբեջանին պատկանող Նախիջևանի հետ միանալու համար։ Եվ ահա, ճանապարհը դեպի Իզմիր և Ստամբուլ կբացվի։ Ու այն հերթական անգամ կծածկվի հայերի դիերով»,- ասվում է Charlie Hebdo-ի հրապարակման մեջ։

Անահիտ Խաչատրյան