Անհրաժեշտ է համակարգված գործողությունների ծրագիր, որը կկանխի տնտեսական անվտանգության դեմ ուղղված բոլոր տեսակի սպառնալիքները. Ռուստամ Բադասյան

Լուրեր

29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է մաքսային ծառայողներին:

Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հարգելի՛ մաքսային ծառայողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության պաշտպանության և առևտրի դյուրինացման ոլորտներում մաքսային ծառայության դերն առանցքային նշանակություն ունի: Համակարգի առջև դրված խնդիրները հաջողությամբ լուծելու համար անկյունաքարային նշանակություն ունեն ենթակառուցվածքների արդիականացումը, վարչարարության պարզեցումը, էլեկտրոնային ծառայությունների զարգացումը, էլեկտրոնային առևտրի մարտահրավերներին պատշաճ արձագանքումը, մասնագիտական ներուժի շարունակական ամրապնդումը և բարեվարք կադրերի ներգրավումը: Այդ ամենը վերջնարդյունքում միտված է քաղաքացիներին և տնտեսավարողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:

Օգտագործելով մասնագիտական տոնի առիթը՝ կցանկանայի առանձնացնել մաքսային ծառայության բարեփոխումների արդյունքում արձանագրված մի շարք ձեռքբերումներ. վերջին շրջանի կարևոր նվաճումներից է բարեվարքության նորմերով առաջնորդվող և մասնագիտական բարձր կարողություններով օժտված աշխատակիցների ներգրավումը: Կոմիտեի կազմակերպած դասընթացների արդյունքում համակարգը համալրվել է նոր չափանիշներին համապատասխանող 160 ծառայողներով, ովքեր, փորձառու գործընկերների հետ միասնաբար, նպաստելու են համակարգի հետագա զարգացմանը: 2022 թվականի հոկտեմբերի 15-ից կադրային բարեփոխումների հենքի վրա գործում է նոր՝ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչությունը:

Համատեղ ջանքերով իրականացված կարևոր քայլերից է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ամբողջական ներդրումը, հայտարարատու-մաքսային ծառայող շփումների նվազեցումը։ Իսկ նախնական հայտարարագրման համակարգի գործարկումը թույլ է տալիս ապրանքների բացթողումն իրականացնել սահմանին՝ առանց որևէ լրացուցիչ վճարների, 24/7 ռեժիմով, առավելագույնը 3 ժամվա ընթացքում: Սահմանային անցակետերում, ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման շրջանակում, բեռնատարների ամբողջական հսկողությունից անցում է կատարվել թիրախային հսկողության:

Հարգելի գործընկերներ, մաքսային ծառայության ամենօրյա գործունեության կարևորագույն առաքելություններից է մաքսանենգության և իրավախախտումների դեմ պայքարը: Այս ուղղությամբ ևս հաջողություններն ակնառու են. նախորդ տարվա ընթացքում կանխվել են մաքսանենգության և այլ օրինախախտումների հարյուրավոր դեպքեր: Այնուամենայնիվ, այս հարցում մարտահրավերներ դեռ շատ կան, անհրաժեշտ է համակարգված գործողությունների ծրագիր, որը կկանխի տնտեսական անվտանգության դեմ ուղղված բոլոր տեսակի սպառնալիքները:

Հարգելի՛ մաքսային ծառայողներ, 2023 թվականին մեր համակարգի կարևոր անելիքներից է սահմանը հատող քաղաքացիների և գործարարների համար հարմարավետ և արդար պայմանների ապահովումը՝ բացառելով բոլոր տեսակի իրավախախտումները:

Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ մասնագիտական գործունեության մեջ՝ ի նպաստ համակարգի զարգացման և Հայաստանի Հանրապետության բարօրության»: