Մեր վերջնանպատակն է ստեղծել մեկ միասնական «E-Justice» հարթակ․ Մինասյանը՝ բոլոր դատավարությունների թվայնացման մասին

Լուրեր

29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Արդարադատության նախարարությունը առաջիկա տարում աշխատելու է բոլոր դատավարությունների թվայնացման ուղղությամբ։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել կառավարման գործընթացում էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ:

«Արդարադատության նախարարությունը համակարգում է արդարադատության ոլորտի բոլոր համակարգերի թվայնացման գործընթացները: Անցնող տարվա ընթացքում մեկնարկել և այժմ բուռն ընթացքի մեջ են գտնվում քաղաքացիական դատավարության թվայնացման աշխատանքները: Վայոց Ձորում արդեն իսկ պիլոտային կարգով գործարկվել է քրեական գործերի մինչ դատական վարույթի էլեկտրոնային համակարգը»,- նշեց Մինասյանը։

Նախարարի խոսքով՝ քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ դարձնելու համար Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքում ներդրվել է «Անձնական գրասենյակ» էլեկտրոնային հարթակը, որում գրանցվելով քաղաքացիները և իրավաբանական անձինք կարող են ծանոթանալ իրենց նկատմամբ հարուցված կատարողական վարույթներին, դրանց ընթացքին, կիրառված արգելանքներին, կատարել վճարումներ, հետևել դրամական միջոցների և այլ գույքի ապաարգելադրման և կատարողական վարույթի կարճման գործընթացին։

«Այս ուղղությամբ նաև աշխատում ենք քաղաքացիների կողմից իրենց պարտավորությունների մարման դեպքում նրանց հաշիվների ապաարգելադրման ժամկետը նվազագույնի հասցնելու ուղղությամբ: ՀՀ բանկերի մեծամասնության հետ պիլոտային ծրագրի ներդրման արդյունքում այդ ժամկետը հասել է մինչև 1 օրվա՝ նախկին 7 և ավել օրերի փոխարեն»,- հավելեց Մինասյանը։

Մեկ այլ նորամուծություն է Պրոբացիայի ծառայության աշխատանքն ամբողջությամբ թվայնացնող «e-probation» հարթակը, ինչը թույլ կտա ինքնաշխատ եղականով գեներացնել պրոբացիայի շահառուին վերաբերող անհրաժեշտ տվյալները: Ներդրվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «e-health» էլեկտրոնային առողջապահության համակարգը: Նախարարի խոսքով՝ ծրագրի շրջանակներում դատապարտյալ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման հետ կապված գործողությունների ամրագրումները կկատարվեն տվյալ հարթակի միջոցով:

Նախարարությունը առաջիկա տարում աշխատելու է բոլոր դատավարությունների թվայնացման ուղղությամբ, միաժամանակ շարունակելու և ավարտին է հասցնելու ընթացիկ ծրագրերը:

«Մեր վերջնանպատակն է ստեղծել մեկ միասնական «E-Justice» հարթակ, որտեղ մուտք գործելով քաղաքացին կարող է ստանալ արդարադատության համակարգի բոլոր ծառայությունները, հեշտ և արագ իրացնել իր իրավունքները»,- եզրափակեց Մինասյանը։