Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանում տեղակայված իրանամետ ուժերին

Լուրեր

11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
Բոլորը

Իսրայելը հունվարի 2-ի գիշերը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանին, որի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երկու սիրիացի զինվոր, France 24-ի փոխանցմամվ՝ հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR):
«Սպանվել է չորս մարտիկ, այդ թվում՝ երկու սիրիացի զինվոր: Հրթիռները հարվածել են նաև Հըզբոլլահի և իրանամետ խմբավորումների դիրքերին օդանավակայանի շենքի ներսում և դրսում, այդ թվում՝ զինամթերքի պահեստին», – ասվում է զեկույցում։
Իր հերթին, ռազմական աղբյուրը սիրիական պետական SANA գործակալությանը հայտնել է, որ Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսի միջազգային օդանավակայանը և դրա շրջակայքը, ինչի հետևանքով երկու սիրիացի զինվոր է զոհվել: Հաղորդվում է, որ օդանավակայանը չի գործում:
Յոթ ամսից էլ քիչ ժամանակում սա իսրայելական երկրորդ հարձակումն է Դամասկոսի օդանավակայանի վրա, որտեղ տեղակայված են իրանամետ զինված խմբավորումներ և լիբանանյան «Հեզբոլլահ» արմատական շարժման մարտիկները։
Ներկայիս հարվածը տեղի է ունենեցել այն բանից հետո, ինչ Իսրայելի բանակի ղեկավարությունը ներկայացրել է 2023 թվականի գործողությունների պլանը:
«Մենք տեսնում ենք, որ Սիրիայում մեր գործողությունները օրինակ են այն բանի, թե ինչպես են շարունակական և համակարգված ռազմական գործողությունները հանգեցնում ազդեցության փոփոխության ողջ տարածաշրջանում: Մենք չենք ընդունի «Հեզբոլլահ 2.0-ի» առկայությունը Սիրիայում»,- ընդգծվում է ուղերձում։

Տաթև Ֆռանգյան