Հստակ է՝ ՌԴ-ի ստվերում թաքնված ԼՂ-ն այլևս անվտանգ չի լինի․ Արևմուտքը ճնշման մեծ լծակներ ունի Ալիևի վրա․ Աննա Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Աշխարհաքաղաքական ցնցումներով, պատերազմներով, դիվանագիտական լարված մրցապայքարով հարուստ 2022 թվականն ավարտվեց, և 2023 թվականն է արդեն ընթացքի մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենախոշոր ռազմական բախումն է այս պահին Ուկրաինայի տարածքում։ ՌԴ նախագահ Պուտինը պատերազմը հիմնավորում էր, իբր, Ուկրաինան հակառուսաստան վերածվելու վտանգով։ Ի՞նչ արդյունքի հասավ Պուտինը՝ սկսելով պատերազմը, որն աշխարհին մեծ լարվածության մեջ է պահում արդեն 11 ամիս։

ԱՄՆ Մասաչուսեթսի Սթոնհիլ քոլեջի քաղաքագիտության դասախոս Աննա Օհանյանը Factor TV-ին տված հարցազրույցում նշում է, որ պատերազմը ՌԴ-ի վրա ունեցել է ջախջախիչ ազդեցություն։

«Այն առումով, որ այս պատերազմից առաջ ՌԴ-ն շատ լավ դիրքավորված էր։ Եվ այս բազմաբևեռ աշխարհակարգը կառուցելու մասին Վլադիմիր Պուտինը նույնիսկ շատ էր նշում։ Այս պատերազմի արդյունքում պրոցեսները դեպի բազմաբևեռ աշխարհակարգ կշարունակվեն, բայց արդեն դժվար թե ՌԴ-ն այդ բևեռներից մեկը լինի։ Սա ցույց տվեց, որ խոշոր տերություններն իրենք իրենց կարող են սաբոտաժի ենթարկել։ Այս պատերազմի ուղղակի արդյունքը լինելու է այն, որ սա ՌԴ-ին ուղղակի թուլացրեց, և այն, անշուշտ, շարունակելու է ազդել այն բանի վրա, թե եվրասիական մայրցամաքում ինչպիսի աշխարհակարգեր կառաջանան։ ՌԴ-ին հաշվի առնելով՝ այս պատերազմով սկսվեց իմպերիալիստական աշխարհակարգի թուլացումը․ ասում եմ սա՝ առանց գերագնահատելու այս իրադարձությունը։ Պուտինը սկսեց պատերազմ՝ աշխարհին ցույց տալու, որ ՌԴ-ն դիրքավորված է, բայց արդյունքում Չինաստանը շահում է միջին Արևելքում, և Արևմուտքն էլ կոնսոլիդացվեց Ուկրաինայի շուրջ»,- ասում է քաղաքագետը։

Ըստ Աննա Օհանյանի՝ Ուկրաինայի դեմ ՌԴ-ի հայտարարած պատերազմը ցույց տվեց, որ պատերազմները և ռազմական միջոցով տարածքներ գրավելը բավարար չեն ազդեցություն տարածելու համար, անգամ ՌԴ-ն չի կարողանում այդ տարածքները գրավել։ Եվ, ըստ քաղաքագետի, վստահությունն առ Մոսկվան այնքան թուլացած է, որ աշխարհակարգ կերտելու համար ՌԴ-ն իր վարկանիշն ամբողջությամբ թուլացրել է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան