Արցախի ԱԺ-ն ընդունել է 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը

Լուրեր

29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
Բոլորը

Դեկտեմբերի 29-ին գումարվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստը: Ինչպես հայտնում են Արցախի ԱԺ-ից, օրակարգային 1-ին հարցը «Արցախի Հանրապետության 2023 թ․ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերջնական քննարկումն էր:

Արցախի ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Բաղդասարյանը, ներկայացնելով բյուջեի վերաբերյալ պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները, նշել է, որ պետական բյուջեի քննարկումն ԱԺ նախորդ հերթական նիստում ընդմիջելուց հետո պատգամավորների կողմից Կառավարությանն է ներկայացվել 5 առաջարկություն, որից 3-ը՝ առաջին ընթերցումից հետո: Ներկայացնելով 2023 թ-ի պետական բյուջեի վերջնական տարբերակը՝ Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ պատգամավորների առաջարկությունների հիման վրա նախագծում փոփոխություններ չեն կատարվել:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի՝ 1-ին եռամսյակում գազի սակագնի սուբսիդավորման մասին առաջարկին, նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ ժամանակի սղության և ճշգրիտ հաշվարկների անհրաժեշտության պատճառով, հարցին կանդրադառնան 2023 թ հունվարին: Ընդ որում, սուբսիդավորման մասին հարցը կքննարկվի առանձին սոցիալական խմբերի բաժանորդների համար՝ հաշվի առնելով Ա. Թովմասյանի առաջարկության մեջ ընդգծված այդ տարբերակը:

Ամփոփելով նախագծով առաջարկվող 2023 թվականի պետական բյուջեի վերջնական ցուցանիշները՝ ֆինանսների նախարարի պաշտոնակատարը նշել է, որ պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 49 մլրդ 850 մլն ՀՀ դրամի չափով, որը 2022 թվականի համար պլանավորված եկամուտների նկատմամբ ավել է 4 մլրդ 295.9 մլն ՀՀ դրամով կամ 9.4 տոկոսով: Այդ թվում հարկային եկամուտները և պետական տուրքերը կկազմեն 49.0 մլրդ դրամ կամ ընթացիկ տարվա համար պլանավորված եկամուտներից ավել 8.9 տոկոսով, որի արդյունքում կանխատեսումային «Հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կկազմի 16.0 տոկոս:

Բյուջետային վարկի չափը 2023 թվականին կկազմի 136 մլրդ ՀՀ դրամ:

2023 թ. պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 215 մլրդ 171.4 մլն ՀՀ դրամի չափով, որը նվազել է ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերից շուրջ 2.7 տոկոսով : ՀՆԱ-ում ծախսերի մակարդակը կկազմի 69.1 տոկոս, ընթացիկ տարվա 77.5 տոկոսի դիմաց: Արդյունքում դեֆիցիտը կկազմի 29 մլրդ 321.4 մլն ՀՀ դրամ:

Բյուջետային վարկի չափը 2023 թվականին կկազմի 144.0 մլրդ ՀՀ դրամ:

Հաջորդիվ խմբակցությունները ներկայացրել են նախագծի վերաբերյալ իրենց տեսակետները։

«Արցախի Հանրապետության 2023 թ․ պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծն ընդունվել է 16 կողմ, 7 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել Արթուր Թովմասյանը:

Նիստի ավարտին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտի մասին։