Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը պաշտոնական այցով Իսրայելում է

Լուրեր

29.10.2026 | 20:33
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Ֆարիզ Ռզաևը պաշտոնական այցով Իսրայելում է։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելական ԶԼՄ-ներին։

Նշվում է, որ Ռզաևը վերահսկելու է Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացման նախապատրաստական աշխատանքները։

Պաշտոնյայի խոսքով՝ «երկու երկրների հարաբերություններում դիվանագիտական ​​ներկայացուցչության բացմամբ գրեթե անսահմանափակ հնարավորություններ կստեղծվեն»։ Նա նշել է, որ դեսպանատան բացումը թույլ կտա ընդլայնել երկու երկրների փոխգործակցությունն ու կբացի համագործակցության նոր ուղիներ տնտեսության, զբոսաշրջության, մշակույթի, գիտական ​​հետազոտությունների և շատ այլ ոլորտներում։

«Ադրբեջանի փոխարտգործնախարարի այցի ծրագրում նախատեսված է հանդիպում «Մոսադ»-ի նախկին ղեկավար Թամիր Պարդոյի հետ, որը մեծ հեղինակություն է վայելում Ադրբեջանում։ Բացի այդ, Ֆարիզ Ռզաևը հանդիպումներ կունենա Իսրայելի ԱԳ նախարարության ներկայացուցիչների հետ»,- հայտնում է լրատվամիջոցը։

Հավելենք, որ պաշտոնական Բաքուն չի հայտարարել Ֆարիզ Ռզաևի Իսրայել այցի մասին։

Հիշեցնենք, որ նոյեմբերին Ադրբեջանի Միլի Մեջլիսն Իսրայելում դեսպանատուն բացելու որոշում էր ընդունել, որը մեծ ոգևորությամբ է ընդունվել Իսրայելի իշխանությունների շրջանում։

Էմմա Չոբանյան