«Վերնախավի» ուղերձները, անտերության զգացողությունը և Ամանոր նշելու պատեհությունը. ապաքաղաքական զրույց Աղասի Թադևոսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հերթական թողարկման հյուրը մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանն է: Նրա կարծիքով՝ Հայաստանի անկախության տարիներին ամանօրյա ծեսը որոշակի փոփոխությունների է ենթարկվել  խորհրդային շրջանի հետ համեմատ: Հատկապես 1990-ականների երկրորդ կեսին, երբ բյուրեղացավ քրեաօլիգարխիկ համակարգը, նոր առաջացած մեծահարուստների խավը սկսեց թելադրել իր ճաշակն ու ստանդարտները:

Գիտնականը հատկանշական է համարում, որ խորհրդային շրջանում Հայաստանի գլխավոր տոնածառը դրվում էր Լենինի հրապարակում, այնուհետև, 1990-ականների առաջին կեսին, տեղափոխվեց Ազատության հրապարակ, իսկ նույն տասնամյակի երկրորդ կեսին «վերադարձավ» Հանրապետության հրապարակ:

Հաղորդման հյուրի տպավորությամբ՝ Ամանորը նշելու առումով հայաստանցիները բաժանվել են պայմանականորեն երեք խմբի. առաջին՝ նրանք, ովքեր ասում են, որ Նոր տարին պետք է նշել այնպես, կարծես ոչինչ չի պատահել, երկրորդ՝ նրանք, ովքեր առաջարկում են ընդհանրապես այդ տոնը չնշել, երրորդ՝ նրանք, ովքեր կարծում են, որ պետք է նշել, բայց զուսպ, առանց ճոխությունների: Մարդկանց կողնորոշելու համար իր խոսքը պետք է ասի քաղաքական և պետական վերնախավը՝ հաշվի նստելով բոլոր խմբերի տեսակետների հետ:

Այնքան ժամանակ, որքան էլիտաները համապատասխան ուղերձներ չեն հղում քաղաքացիներին, այդքան, Աղասի Թադևոսյանի կարծիքով, վերջիններիս մոտ խորանալու է պետություն չունենալու, անտերության զգացողությունը: Այդ համատեքստում մարդաբանը դիտարկում է նաև 2023 թվականը՝ ենթադրելով, որ այս տարվա ընթացքում Հայաստանը, գուցե, կողմնորոշվի, թե ինչպիսի տեղ է ցանկանում զբաղեցնել այս անկայուն աշխարհում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արամ Աբրահամյան