Օդեսայում ապամոնտաժել են Եկատերինա 2-րդի և Սուվորովի հուշարձանները

Լուրեր

20.11.2026 | 16:40
Չի բացառվում, որ վստահված անձանց վճարել են, բայց այլ անուններով, հայտարարգրում ոչինչ չկա․ Հոկտանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 16:34
Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից․ նշանակվել է Սամվել Մկրտչյանը
20.11.2026 | 16:29
Ազգերի լիգա. Քառորդ եզրափակիչի զույգերը
20.11.2026 | 16:24
ՀՀ-Ադրբեջան կարգավորման ռուսական մշակումներն արդիական են նաև այսօր․ Զախարովան՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
20.11.2026 | 16:15
Էստոնիայի կառավարությունը որոշել է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ սահմանը
20.11.2026 | 16:06
Մինչև տարեվերջ նախատեսվում է պահեստազորի մինչև 10 սպայի զորակոչել պարտադիր զինվորական ծառայության
20.11.2026 | 15:55
«Կողմ չենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը». «Հայաստան» խմբակցության պատասխանը՝ Փաշինյանի առաջարկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:44
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի տարեվերջյան մրցաշարերը
20.11.2026 | 15:34
Առաջարկում եմ՝ ընդդիմությունն ապահովի 6 ձայնը և գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը դեմ քվեարկի` ես հրաժարական եմ տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:23
Առաջարկում ենք կուսակցությունների ֆինանսական հոսքերը ԿԿՀ կայքում հրապարակել իրական ժամանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:10
Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերի 23-ին // Գերմանիայից ՀՀ քաղաքացիներ են արտաքսվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 15:05
Մտածում են կատակում ենք, լուրջ չեն ընդունում. Սոնա Ղազարյանը` արտահերթի գնալու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:56
Արփինե Սարգսյանը հանդիպել է Իսլանդիայի նախագահին և Ավստրալիայի նախկին վարչապետին․ քննարկվել են կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հարցեր
20.11.2026 | 14:44
Էդ խեղճ «ստնտուկները» ի՞նչ են արել, որ ուզում եք պատժել. Տարոն Չախոյանը` Նարեկ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:41
Դոնալդ Տուսկը Լեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
Բոլորը

Հինգշաբթի գիշերն ուկրաինական Օդեսայի կոմունալ ծառայություններն ապամոնտաժել են Ռուսաստանի Եկատերինա 2-րդ կայսրուհու և զորահրամանատար Ալեքսանդր Սուվորովի հուշարձանները, որոնք գտնվում էին քաղաքի կենտրոնում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ապամոնտաժված հուշարձանների լուսանկարներն իր Տելեգրամի ալիքում հրապարակել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն։

Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակումից հետո ուկրաինական քաղաքները սկսեցին ակտիվորեն ազատվել ոչ միայն խորհրդային անուններից ու հուշարձաններից, ինչն անում էին նաև նախապատերազմյան տարիներին, այլև Ռուսաստանի հետ կապված անուններից ու հուշարձաններից։

Եկատերինա 2-րդի հուշարձանը, որի հրամանով էլ 1794 թվականին հիմնադրվել է Օդեսան, ճարտարապետ Յուրի Դմիտրիենկոյի նախագծով կանգնեցվել է 1900 թվականին, իսկ հեղափոխությունից հետո՝ 1920-ին, ապամոնտաժվել։ Արձանը վերականգվել էր 2007-ին։

Նոյեմբերի 30-ին Օդեսայի քաղաքային խորհրդի պատգամավորները կողմ էին քվեարկել Եկատերինա 2-րդի և նրա համախոհների հուշարձանը (Օդեսայի հիմնադիրների հուշարձան), ինչպես նաև Սուվորովի հուշարձանն ապամոնտաժելու և տեղափոխելու օգտին։

Նշվում է, որ հուշարձաններն ապամոնտաժելուց հետո ուղարկվելու են արվեստի թանգարան։

Էմմա Չոբանյան