Ուկրաինայում մարտերն այս պահին փակուղում են․ ուկրաինացի պաշտոնյա

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ուկրաինայում մարտերն այս պահին փակուղում են. ո՛չ Ուկրաինան, ո՛չ Ռուսաստանը չեն կարողանում էական բեկումներ մտցնել, կարծում է Ուկրաինայի Գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը։ «Իրավիճակը պարզապես սառել է,- ասել է Բուդանովը  BBC-ին:– Շարժ չկա»:

Այն բանից հետո, երբ ուկրաինական զինված ուժերը նոյեմբերին ազատագրեցին Խերսոնը, հիմնական մարտերը ընթանում են Դոնեցկի մարզի Բախմուտի շրջանում։ Ռազմաճակատի մնացած հատվածում ռուսական զորքերը հիմնականում պաշտպանական դիրքերում են, և ձմռան սկիզբը և հարձակողական զենքի բացակայությունը ստիպել են ուկրաինական ուժերին նվազեցնել ցամաքային գործողությունների ինտենսիվությունը շփման գծի երկայնքով, որը ձգվում է մոտ 1000 կմ:

Բուդանովի խոսքով, Ռուսաստանն այժմ «լիակատար փակուղում է՝ կրելով չափազանց մեծ կորուստներ», և Կրեմլն արդեն որոշել է հայտարարել մոբիլիզացիայի հերթական ալիքի մասին։ Այնուամենայնիվ, ըստ պաշտոնյայի՝ ուկրաինական բանակը շատ ոլորտներում դեռևս չունի առաջ շարժվելու ռեսուրսներ:

«Մենք չենք կարող նրանց բոլոր ուղղություններով լիակատար ծավալներով պարտության մատնել։ Բայց նրանք նույնպես չեն կարողանում։ Մենք մեծ անհամբերությամբ սպասում ենք զենքի նոր մատակարարումներին, ինչպես նաև սպառազինությունների ավելի առաջադեմ տեսակների ժամանելուն», – ասել է Ուկրաինայի Գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը։
Այս ամսվա սկզբին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնին ասել էր, որ պատերազմում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է զգալիորեն ավելի շատ զենք, քան ներկայումս տրամադրում են Ուկրաինայի գործընկերները։

Տաթև Ֆռանգյան