ՍԱՊԾ-ի պատասխանը՝ ՍԱՊԾ նախկին պետին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն անդրադարձել է պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանի՝  կենդանիների վարակիչ հիվանդությունների և սննդամթերքի անվտանգության ապահովման վերաբերյալ գնահատականներին:  Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Անդրադարձում նշված է. «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, որը պաշտոնավարել է երեք ամիս, այժմ, ներկայանալով որպես միջազգային փորձագետ, med.news.am կայքում գնահատականներ  է տվել կենդանիների վարակիչ հիվանդությունների և սննդամթերքի անվտանգության ապահովման վերաբերյալ՝ առանց լուրջ և փաստարկված հիմնավորումների:

Չի եղել ահազանգի կամ հիվանդության կասկածի որևէ դեպք, որին ոլորտային լիազոր մարմինը՝ Գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական ծառայությունը,  և անասնաբուժության ոլորտում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, չեն արձագանքել և համապատասխան գործողություններ չեն կատարել. Ծառայությունը վերահսկողական գործառույթներ է իրականացնում հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումների համալիրում, որում շատ կարևոր է հիվանդության պաշտոնական ախոտորոշումը: Մեր երկիրը Կենդանիների առողջության միջազգային կազմակերպության (OIE), ինչպես նաև ԵԱՏՄ անդամ է և, ստանձնած պարտավորություններին համապատասխան, հիվանդության վերաբերյալ տեղեկացնում է բացառապես ախտորոշման ռեֆերենս մեթոդով՝ մեր կամ այլ երկրում  հաստատված լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա: Ի դեպ, մեր նախաձեռնությամբ ու հրավերով հոկտեմբերին Հայաստան կայցելեն OIE-ի փորձագետները՝ գնահատելու անասնաբուժական ծառայությունների գործունեությունը. սա, ի հեճուկս հրապարակման մեջ ներկայացված տեսակետների, վկայում է թափանցիկ աշխատելու մասին:

Կենդանիների հիվանդությունների՝ ներկայացված պատկերն իրականության հետ ոչ մի աղերս չունի, և մի քանի ոլորտների վերաբերյալ սիրողական մակարդակի կամ չփաստարկված-չհիմնավորված մտքերը խիստ վտանգավոր հետևանքներ  կարող են ունենալ: Օրինակ՝ 2016 թ. էկզոտիկ տիպի դաբաղի բռնկման մասին խոսելիս՝ միջազգային փորձագետն առնվազն պետք է իմանա, թե որոնք են ՀՀ-ի համար դաբաղի էկզոտիկ տիպերը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին20-30 տարիների ընթացքում  մեր երկրում արձանագրվել են դաբաղի A,O,Asia 1 տիպերի շճատեսակները, որոնք էկզոտիկ չեն կարող որակվել, քանի որ դրանց նկատմամբ կենդանիները պատվաստվել են, ինչպես նաև առկա է նշված տիպերի շճատեսակների նկատմամբ ձևավորված  օրգանիզմի բնական իմունիտետ: Կամ, օրինակ, բրուցելոզի մասին. հանրապետությունում երբևիցե բրուցելոզի նկատմամբ մանր կամ խոշոր եղջերավոր կենդանիների պետական պատվաստում չի իրականացվել, երբևիցե պետական նման քաղաքականություն, ծրագիր չի եղել և նախատեսված էլ չէ: Նույն տրամաբանությամբ կարելի է անդրադառնալ հնչեցված մյուս բոլոր տեսակետներին:

Հավելենք, որ ՍԱՊԾ-ն նախաձեռնել և իրականացնում է մի շարք կարևորագույն ծրագրեր՝ ուղղված կեդանիների համարակալման և նույնականացման համակարգի ներդրմանը, սպանդանոցային պարտադիր մորթի անցմանը,  կենդանիների վարակիչ հիվանդությունների հսկողության, ինչպես նաւ կենդանական և բուսական ծագման սննդամթերքում մնացորդային նյութերի հայտնաբերման մշտադիտարկումներին, ռիսկերի գնահատման և կառավարման մոդելի արդիականացմանը և այլն, որոնք կենդանիների առողջության և սննդամթերքի անվտանգության ապահովման կարևոր նախադրյալներն են:

Նախկին պաշտոնյան կարծես թե այնքան էլ տեղեկացված չէ ներմուծումների ոչ քաղաքականության, ոչ իրավական հիմքերի, ոչ էլ ընթացակարգերի մասին, այլապես կիմանար, որ Հայաստանը վաղուց է անդամակցում Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և, պարտավորությունների համաձայն, չի կարող միայն քաղաքական հիմքով սանիտարական և բուսասանիտարական ոլորտներում այլ երկրներից ներկրման սահմանափակումներ կիրառել: Ի դեպ, Թուրքիայից և Պակիստանից ներկրվող հսկողության ենթակա բեռները պարտադիր ենթակա են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքների հիման վրա է միայն թույլատրվում ներմուծումը, իսկ ադրբեջանական ծագման սննդամթերքի ներմուծման թույլտվություն Ծառայությունը երբևէ չի տվել: Նշենք, որ կենդանական ծագման մթերքի ներմուծում նշված երկներից վերջին տարիներին ընդհանրապես չի եղել: Միշտ չէ, որ մամուլում շրջանառվող լուրերը՝ հատկապես թուրքական աղբյուրներից սնվող, համապատասխանում են իրականությանը:

ՍԱՊԾ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ անհեռատես այսօրինակ գործելակերպից, միաժամանակ պատրաստակամ է ցանկացած ձևաչափով և ցանկացած պահի շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ միջազգային փորձագետների հետ, քննարկել հնչեցված մտահոգությունները և գնահատականները»: