Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թանգարանների տնօրենների հետ

Լուրեր

29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային պատկերասրահում հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ: Նախարարին ուղեկցել է ոլորտը համակարգող փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը: Այս մասին տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից։

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին, կարևորել նրանց գործունեությունը և առաջիկա ծրագրերը: Ըստ նախարարի՝ թանգարանային ոլորտում նախատեսվում են ակտիվ բարեփոխումներ, որոնք մասնավորապես վերաբերում են օրենսդրական կարգավորումներին, կառավարման և ֆինանսավորման համակարգերում նոր գործիքների ներդրմանը, էլեկտրոնային տոմսային միասնական քաղաքականության մշակմանը: Այդ գործընթացներում նախարարն ընդգծել է յուրաքանչյուրի ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը:

«Չնայած բոլոր դժվարություններին՝ այն ամենը, ինչ կարևոր է մեր երկրի զարգացման համար, միասին պետք է դարձնենք իրականություն: Վստահ եմ՝ աշխատելու ենք որպես միասնական թիմ. նախարարությունը միշտ պատրաստ է աջակցելու ձեզ խնդիրների լուծման ճանապարհին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և փաստել, որ Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում մշակութային միջավայրի բարելավման աշխատանքներին, ինչը բոլոր թանգարաններում պետք է ապահովվի:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է Կառավարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում և Պատմության թանգարանում իրականացվող աշխատանքները, որոնց ավարտը նախանշվում է գալիք տարում:

Թանգարանների տնօրենները նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորել են Ժաննա Անդրեասյանին` վստահություն հայտնելով, որ աշխատանքները կիրականացվեն արդյունավետ ու փոխգործակցությամբ: