2023 թվականը որոշիչ է լինելու Ուկրաինայի համար․ Զելենսկի

Լուրեր

30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
Բոլորը

2023 թվականը պետք է որոշիչ լինի Ուկրաինայի համար, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 27-ին երկրի քաղաքացիներին ուղղված հերթական տեսաուղերձում։

Նրա խոսքով՝ պատերազմի սկզբից ի վեր Գերագույն հրամանատարի շտաբի հերթական՝ արդեն 44-րդ նիստի ժամանակ երկրի ռազմական ղեկավարությունը «որոշել է մոտ ապագայի քայլերը»։

«Մենք շարունակում ենք նախապատրաստել Ուկրաինայի պաշտպանության և անվտանգության ուժերին հաջորդ տարվա համար: Այն պետք է վճռորոշ տարի լինի։ Մենք հասկանում ենք, թե ինչ ռիսկեր կան ձմռանը, մենք հասկանում ենք, թե ինչ անել գարնանը, ինչը նշանակում է, որ մենք հասկանում ենք, թե ինչ արդյունքներ պետք է ցուցադրի ամբողջ պաշտպանության և անվտանգության ոլորտը»,- ասել է Զելենսկին:

Նա նաև կարծիք է հայտնել, որ նոր տարի մտնելով՝ Ուկրաինայի ժողովուրդը պետք է «պահպանի ազգային նպատակների ընդհանուր ըմբռնումը»։

«Իհարկե, դա մեր հողի ազատագրումն է թշնամուց, ինչպես նաև Ուկրաինայի վերականգնումը, մեր ժողովրդի վերադարձը տուն, մեր պետության հետագա մերձեցումը հիմնական գործընկերների հետ, Ուկրաինայի համար աշխարհում նոր հնարավորությունների բացումը։ Սա մոտ ապագայի խնդիր է, և ոչ միայն պետության, այլև մեզանից յուրաքանչյուրի համար»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Տաթև Ֆռանգյան