Շիրակում կասեցվել է 2 դպրոցի ճաշարանների արտադրական գործունեությունը

Լուրեր

09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
Բոլորը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Գյումրու թիվ 10 հիմնական դպրոց» (Շիրակի մարզ, ք. Գյումրի) և «Հարթաշենի հիմնական դպրոց» (Շիրակի մարզ, գ. Հարթաշեն) ՊՈԱԿ-ներում: Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ մամուլի ծառայությունից։

Ստուգման արդյունքում պարզվել է, որ Հարթաշենի դպրոցի ճաշարանը ապահովված չէ ձեռքերի համար նախատեսված լվացարաններով՝ տաք ջրի ապահովմամբ, արհեստական օդափոխության համակարգով, սառնարանը գտնվում է անսարք վիճակում:

Իսկ Գյումրու թիվ 10 դպրոցի ճաշարանի պատերը չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ լվացվող նյութերից չեն, ապահովված չեն եղել անձնակազմի համար հանդերձարաններով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք ջրի ապահովմամբ:

Երկու դպրոցների հանրային սննդի օբյեկտների արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ խախտումները վերացնելու համար: