Էրդողանը հայտնել է Սև ծովում նոր գազային հանքավայրի հայտնաբերման մասին

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Կառավարության նիստից հետո հայտնել է, որ «Ֆաթիհ» հորատող նավը Չայջումա-1 հանքավայրում 3023 մետր խորության վրա հայտնաբերել է բնական գազի՝ 58 մլրդ խորանարդ մետրի հասնող պաշարներ, գրում է Անադոլու գործակալությունը։

«Սև ծովում բնական գազի մեր պաշարներն ավելացրել են 170 մլն խորանարդ մետրով՝ հասնելով, ընդհանուր առմամբ, 710 մլրդ խորանարդ մետրի։ Թուրքիայում նավթի օրական արդյունահանումն այսօր հասել է 80 հազար բարելի։ Մենք նպատակ ունենք հաջորդ տարի այդ ցուցանիշը հասցնել 100 հազար բարելի: Մենք վճռական ենք՝ Թուրքիան դարձնել Կասպից, Միջերկրական և Մերձավոր Արևելքի էներգետիկ կենտրոն։ Մեր վերջնական նպատակն է հռչակել Թուրքիայի էներգետիկ անկախությունը՝ ամբողջությամբ հրաժարվելով օտարերկրյա նավթից և բնական գազից»,- ասել է Էրդողանը։

Նա նաև խոսել է Սիրիայում հնարավոր նոր ռազմական գործողությունից։

«Մենք թևակոխում ենք պայքարի նոր փուլ, որը կոչնչացնի ահաբեկչական կազմակերպության բոլոր ռեսուրսներն ու ենթակառուցվածքները, ինչպես նաև նրա զինված ներուժը։ Մենք կփակենք Սիրիայի 30 կմ անվտանգության գծի բացերը և կձեռնարկենք նոր քայլեր՝ ամբողջությամբ վերացնելու համար մեր երկրի դեմ ուղղված սպառնալիքները»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Էմմա Չոբանյան